Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել. Ոստիկանությունը, քննչականը փորձում են կnծկե՞լ

Հասարակության կողմից Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել: ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են. «2026 թվականի մայիսի 6-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով»: Ըստ մեր տեղեկությունների՝ Դավիթ Այնազյանը տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցրել է՝ Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու … Read more

Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի … Read more

Արտակարգ․ Հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են •

Մայիսի 3-ին, ժամը 03։38-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել … Read more

Ընտրություններից առաջ ՔՊ-ական համայնքապետը ստորագրել է սոցիալական աջակցության որոշում

Խորհրդարանական ընտրություններից առաջ Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանն ապրիլի 27-ին ստորագրել է սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ թիվ N 793-Ա որոշումը։ Որոշման համաձայն՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է 370,000 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30,000՝ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու նպատակով։ Բացի այդ, 9 անձի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել՝ 30,000- 40,000 դրամից մինչև 100,000 դրամի … Read more

Ով արժանի լինի, նրան էլ ընտրելու ենք․ Կապանի բնակիչ 

  «Ով արժանի լինի, նրան էլ ընտրելու ենք»,- կեսկատակ, կեսլուրջ ասում է Կապանի 86-ամյա բնակչուհին։ MarzNews-ի հետ զրույցում նա կիսվել է իր մտահոգություններով Հայաստանի սոցիալական ճգնաժամի մասին։ Ասում է՝ մեզ պետք է խաղաղություն, համերաշխություն և թոշակի բարձրացում։ Մանրամասն՝ տեսանյութում։

Տաշիրը այսքան գեղեցիկ չէր կարող լիներ, եթե չլինեին Սամվել ու Կարեն Կարապետյանները․ քաղաքացի

  Marznews-ի հետ զրույցում Տաշիր քաղաքի բնակիչներից մեկը կիսվեց իր մտահոգություններով՝ երկրի անվտանգային հարցերի հետ կապված։ Քաղաքացին պատմեց Տաշիրում մեծ բարերար Սամվել Կարապետյանի ներդրումների մասին։ Մանրամասն՝ տեսանյութում:

Իրենք հանգիստ քնում են, մենք՝ չէ․ ո՞վ է պատասխան տալու մեր կյանքի համար․ Վարդաշենի բնակիչ

  Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 և 68Ա 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները հերթական բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանների խնդիրը, քանի որ ամեն վայրկյան այդ շենքերը կարող են փլվել։ Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ որոշ ժամանակ առաջ իշխանության ներկայացուցիչները գնացել են իրենց բակ, խոստացել, որ … Read more

Տիչինայի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել, փրկարարները տարհանել են քաղաքացիներին. Լուսանկար

Ապրիլի 29-ին, ժամը 02։22-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։05-ին, մարվել՝ 03:18-ին։ Այրվել է … Read more

Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի •

Ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան կամրջի տակ դի կա։ ժամանել են իրավապահները, փրկարարները, 103 շտապօգնության բժիշկների թիվ 03 խումբը. բժիշկներն ու պարեկները դժվարանցանելի ճանապարհով իջել են հայտնաբերված մարմնի մոտ, որտեղ բժիշկները արձանագրել … Read more

Քաղաքացու օրը ինչո՞ւ խորովածը անվճար չի եղել ժողովրդի համար •

Այս տարի Քաղաքացու օրը նշեցին ապրիլի 25-ին «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնի անցկացմամբ։ Փառատոնի շրջանակում նախ ցերեկվա ժամերին խորոված փարթի էր կազմակերպվել՝ Ամիրյան փողոցում սննդի ավելի քան 50 տաղավարների տեղադրմամբ, իսկ երեկոյան տեղացի և արտերկրից հրավիրված փոփ աստղերի մասնակցությամբ համերգով եզրափակվեց իշխանության՝ մեր տոնացույցում ընդգրկած օրը։ Փառատոնի կազմակերպիչն էր «Դոմինո փրոդաքշնը», իսկ հովանավորը՝ «Ֆասթ» բանկը։ Ինչպես … Read more