Տիչինայի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել, փրկարարները տարհանել են քաղաքացիներին. Լուսանկար

Ապրիլի 29-ին, ժամը 02։22-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։05-ին, մարվել՝ 03:18-ին։ Այրվել է … Read more

Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի •

Ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան կամրջի տակ դի կա։ ժամանել են իրավապահները, փրկարարները, 103 շտապօգնության բժիշկների թիվ 03 խումբը. բժիշկներն ու պարեկները դժվարանցանելի ճանապարհով իջել են հայտնաբերված մարմնի մոտ, որտեղ բժիշկները արձանագրել … Read more

Քաղաքացու օրը ինչո՞ւ խորովածը անվճար չի եղել ժողովրդի համար •

Այս տարի Քաղաքացու օրը նշեցին ապրիլի 25-ին «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնի անցկացմամբ։ Փառատոնի շրջանակում նախ ցերեկվա ժամերին խորոված փարթի էր կազմակերպվել՝ Ամիրյան փողոցում սննդի ավելի քան 50 տաղավարների տեղադրմամբ, իսկ երեկոյան տեղացի և արտերկրից հրավիրված փոփ աստղերի մասնակցությամբ համերգով եզրափակվեց իշխանության՝ մեր տոնացույցում ընդգրկած օրը։ Փառատոնի կազմակերպիչն էր «Դոմինո փրոդաքշնը», իսկ հովանավորը՝ «Ֆասթ» բանկը։ Ինչպես … Read more

Երբ է լուծվելու հեղուկ գազի խնդիրը •

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում հեղուկ գազի շուկայում առաջացած լուրջ խնդիրներին։ Նրա խոսքով՝ Երևանում և մարզերում հեղուկ գազի գինը կտրուկ աճել է՝ որոշ վայրերում հասնելով 260-300 դրամի։ Միաժամանակ, որոշ գազալցակայաններում առաջացել է դեֆիցիտ, ինչը քաղաքացիների համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծել։ Դանիելյանը նշել է, որ մարդիկ արդեն սոցիալական ցանցերում … Read more

Հայտնի է Էրեբունի վարչական շրջանում՝ «Հայ փոստ»-ի դիմաց, քաղաքացու մահվան պատճառը

Էրեբունի վարչական շրջանում՝ «Հայ փոստ»-ի դիմաց, քաղաքացու դի է հայտնաբերվել. իրավապահները դեպքի վայրում են: Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Like this: Like Loading… Related Post navigation

ԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել Հրազդանում. Տեսանյութ, Լուսանկար

Վարձով տարբեր բնակարաններում ապրելուց հետո Ղարաբաղից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել Հրազդանում։ Նախատեսում են գյուղատնտեսությամբ զբաղվել, փոքր բիզնես սկսել։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում.

Երկու տարի է՝ Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Տեսանյութ •

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշում է՝ ճանապարհաշինության մասին ամեն քայլափոխի բարձրաձայնող իշխանությունները երկու տարի է՝ Դեբեդ գետի՝ անմխիթար վիճակում  կամուրջը չեն նորոգում. «Դեբեդ գետի կամուրջը, որ տանում է դեպի Այրումի կայարան, անմխիթար վիճակում է: Ճանապարհաշինությունից ամեն առիթով խոսել սիրող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում կամուրջը վերականգնելու ուղղությամբ: Կամուրջն ամեն օր հատում են մարդատար մեքենաներ: … Read more

Թոշակների ավելի մեծ ավելացում է լինելու․ Ռոբերտ Քոչարյան

  «Վերջին շրջանում, երբ թոշակառուների թոշակը 10․000 դրամով բարձրացվեց, այդ ժամանակ ֆինանսների նախարարը հայտարարեց, որ այս 10․000 դրամ բարձրացումը պարունակում է ռիսկեր: Ի՞նչ եք կարծում, իրոք կա՞ այդ ռիսկը: Ձեր ընտրվելու դեպքում շարունակվելո՞ւ է մնալ այդպես թոշակառուների թոշակը, իսկ եթե, ոչ բարով, հանկարծ այս ղեկավարությունը ընտրվեց, արդյո՞ք թոշակառուն մեկ-երկու ամիս հետո դաժան իրականության դեմ հանդիպան … Read more

Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել. իրեն նետել է 4-րդ հարկից, երակները կտրված են

Ապրիլի 24-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի բակում դի կա։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35 – 36-ամյա Աշոտ Խ․-ն է։ Ըստ տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Քաղաքացին իրեն նետել է հյուրանոցի 4-րդ … Read more

Երևանի բնակարաններից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել •

Ապրիլի 21-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։ Նշված տանը ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մահացածը օտարերկրացի է, ում ինքնությունը … Read more