Միքայել Սրբազանը հետվիրահատական վերականգնողական փուլում է, Նարեկ Սամսոնյանը բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին։ Միքայել Սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է։ Սրբազանն իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն էր փոխանցում այն բոլոր մտահոգ հայրենակիցներին, որոնք այս օրերին զորակցում և աղոթում էին իր առողջության … Read more

Բայց սովորական մարդկային մտածողության ու տղամարդկությա՞ն հետ ինչի խզեցիր հարաբերություններդ․ Իրավապաշտպանը՝ Գեւորգ սրբազանին

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում  գրում է․ «Գեւորգ սրբազան, այն հանգամանքը, որ հոգեւորի հետ առնչությունդ կորցրել ես՝ համոզվել ենք տեւական ժամանակ: Բայց սովորական մարդկային մտածողության ու տղամարդկությա՞ն հետ ինչի խզեցիր հարաբերություններդ: Արշակ սրբազանը նաեւ քո «կամավոր» ընտրության հետեւանքով այժմ գտնվում է բանտում, որտեղ գտնվելու ամբողջ ընթացքում նրան արգելված է օգտվել ինտերնետից, հաղորդակցվել այլ անձանց հետ … Read more

«Ինչ անում ես ճիշտ ես անում Ալիև, ինչքան կարաս պահիր ու նսեմացրու մեզ բոլորիս…». Գևորգ Սուջյան

Ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևից այն դեպքում, երբ ադրբեջանի բանտերում ունենք բռնի և ապօրինի պահվող պատանդներ՝ իմ համար անընդունելի է։ Դա ունի այսպիսի հասկացություն, ինչ անում ես ճիշտ ես անում Ալիև, ինչքան կարաս պահիր ու նսեմացրու մեզ բոլորիս… Սա մեր ազգի պատիվն է»:   Համաձայն «Հեղինակային իրավունքի … Read more

«Ոստիկանությունը, ԱԱԾ-ն բնականաբար ոչ միայն հանցավոր անգործություն են դրսևորում, այլ ըստ իրավիճակի հովանավորում են ապօրինությունները». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ` Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով: Մասյացոտնի թեմի փոխանցմամբ, Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և … Read more

20,000 մատչելի բնակարաններ՝ նորաստեղծ և բազմազավակ ընտանիքների համար․ Շիրազ Մանուկյանց

Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան շոշափելի լուծումներ են տալու, որ նորաստեղծ և բազմազավակ ընտանիքները ունենան մատչելի բնակարան։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը։ «5-րդ քայլը հենց դրա մասին է․ 20,000 մատչելի բնակարաններ նորաստեղծ և բազմազավակ ընտանիքների համար՝ պետական աջակցությամբ։ Մեր նպատակն է արձանագրել այսպիսի խնդիրներ և տալ հստակ լուծումներ»,-նշել … Read more

Պետք է ամեն ինչով պատրաստ լինել մեր շուրջը հասունացող ռազմական գործողություններին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք։ Իրանի հետ կրկին թեժացող հակամարտությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ը զգալի ուժեր է տեղակայում Մերձավոր Արևելքում։ CENTCOM-ը (կենտրոնական հրամանատարությունը) հաղորդում է, որ ժամանել են (կամ մինչ վաղը կժամանեն). Ծովային արձակման «Տոմահավկ» թևավոր հրթիռակիրներ (Էսմինեցներ) Mitcher-ը, McFaul-ը, Oscar Oustin-ը, Roosevelt-ը, … Read more

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ փետրվարին Ջեյ Դի Վենսը կայցելի երկու երկրներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Truth սոցցանցում Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցած օգոստոսին մեր ստորագրած Խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Սա տհաճ պատերազմ էր՝ այն ութից մեկը, որոնց վերջ եմ դրել, սակայն այժմ ունենք Բարեկեցություն և Խաղաղություն։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղության ջանքերը … Read more

Ճնշման մեջ այսօր հայտնվել են այն մարդիկ, ովքեր հաստատել են, որ նման իրավիճակները իրենց համար ծանր են և իրենք զգում են, որ հայտնվել են «երկու քարի արանքում». Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Սիրելի՛ հավատացյալներ, Վերջին օրերին Ոսկետափ բնակավայրի որոշ ներկայացուցիչներ տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են ապակողմնորոշել անտեղյակ մարդկանց։ Ցանկանում եմ նշել հետևյալը. 1. Պետական մարմնի կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասում է գործող օրենսդրությանը։ 2. Տարածված հայտարարության մեջ անտեղի կերպով ներգրավվել է նաև բնակավայրի կրթական հաստատության՝ հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջը, … Read more

Չեմ դադարում զարմանալ վարչախմբի ներկայացուցիչների ծափ տալու ստրկատիրական սովորության վրա. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Իմ բացակայությունն այդքան նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի. Իմացա, որ այսօր ԱԺ-ում բուռն ծափերի են արժանացրել իմ բացակայությունը։Փաստորեն, 4,5 տարվա ընթացքում Ալեն Սիմոնյանի միակ «հաշվետվությունը» ժողովրդին իմ նիստերի մասնակցության վիճակագրությունն էր։ Ցավոք, որևէ խոսք մեր հանրությունն այդպես էլ չլսեց մարդու վրա թքելու, մեր կորուստների, մսխված միլիոնների մասին։ Այո՛, … Read more

Նարեկ Սամսոնյանին կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ. Ռուբեն Մելիքյան

Հունվար 23,2026 20:35 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Իրազեկում եմ հանրությանը, որ Նարեկ Սամսոնյանին այսօր կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ։ Այս անգամ որևէ բյուրոկրատական խոչընդոտ չի եղել Նարեկի հոսպիտալացմանը, և հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այսօր բողոքարկել եմ Նարեկի կալանքը … Read more