Ձեր վճարած եկամտային հարկի մի մասը կարող եք ուղղել ՀԿ-ին, ԶԼՄ-ին կամ կուսակցությանը. հարկային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն

Ֆիզիկական անձինք հնարավորություն կստանան իրենց վճարած եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և կուսակցություններին։ Այդ հատկացումները կհամարվեն սոցիալական ծախս, ինչպես այսօր առողջապահության և կրթության ծախսերն են։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին … Read more