Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է
25 Սեպտեմբերի, 2026 Վրաստանում ժամանակավորապես փակվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Դարիալի» սահմանային անցակետով երթևեկությունը: Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Պատճառը Դևդորակի կիրճում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգի ազդանշանն է։ Սարքը հետևում է գետի հունի փոփոխություններին և գործում է նույնիսկ ջրի մակարդակի նվազագույն բարձրացման դեպքում։