Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է

25 Սեպտեմբերի, 2026

Վրաստանում ժամանակավորապես փակվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Դարիալի» սահմանային անցակետով երթևեկությունը: Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Պատճառը Դևդորակի կիրճում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգի ազդանշանն է։ Սարքը հետևում է գետի հունի փոփոխություններին և գործում է նույնիսկ ջրի մակարդակի նվազագույն բարձրացման դեպքում։

Leave a Comment