Արցախցիների դեմ ատելության քարոզին զուգահեռ՝ արցախցի մարզիկները Եվրոպայից «ոսկիներ» են բերել

Արցախցիների դեմ ատելության քարոզին և այս տաղտկալի իրականությանը զուգահեռ վերջին մի քանի օրվա ընթացքում շուշեցի Կարեն Սարգսյանը Հայաստան է բերել Եվրոպայի սամբոյի առաջնության ոսկին, մարտունեցի Սուրեն Իշխանյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Մ-17 Եվրոպայի առաջնության ոսկին, իսկ մարտունեցի Ավանես Զաքարյանը՝ սանդա ուշուի Եվրոպայի առաջնության ոսկին։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Անժելա Գասպարյանը դարձել է մարտական սամբոյի Ռուսաստանի փոխչեմպիոն

24 Մարտի 2026, 12:33 Սերպուխովում անցկացված կանանց մարտական սամբոյի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակի է դարձել Անժելա Գասպարյանը։ Մրցաշարում հավաքվել էին երկրի ուժեղագույն մարզիկները, և կալինինգրադցի սամբիստուհուն հաջողվել է հասնել մրցումների եզրափակիչ փուլ, որտեղ նա նվաճել է արծաթե մեդալ։ Այժմ Անժելան պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: