Բայրամովը կմեկնի Մոսկվա – Live News

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում։ ԱՊԱ-ի մոսկովյան թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում։ Զախարովան նշել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր։

Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման շուրջ

Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման վերաբերյալ։ Ըստ երկու երկրների ԱԳ նախարարությունների համատեղ հայտարարության, ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության ոչ միտումնավոր հարվածի հետևանքով։ «Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից Դուշանբեում 2025 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների, կողմերը համապատասխան համաձայնության են եկել հետևանքների, … Read more