Ալեն Սիմոնյանի վերջին նվերն ու կաթողիկոսի՝ ԱԺ գալ-չգալու ինտրիգը․ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին

ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին։ Օրակարգում վեց հարց է, որոնցից են ԱԺ նախագահի և երեք տեղակալների ընտրությունները, մշտական հանձնաժողովների ձևավորումը և դրանց նախագահների ընտրությունները։ Առաջին նստաշրջանում խորհրդարանը պետք է հավանություն տա նաև կառավարության ծրագրին: Միաժամանակ նույն օրվանից ամբողջությամբ կգործարկվի ԱԺ նոր կայքը։ Հեռացող խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին նվերը 9-րդ գումարմանը ԱԺ … Read more

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի տողատակերը․ ի՞նչ նախանշվեց լարված հարաբերություններում

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունից հետո կողմերը փորձել են վերականգնել երկխոսությունը։ Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի՝ հուլիսի 27-ի հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունները երկու կողմից էլ շատ սեղմ էին։ Սակայն անգամ այդ պայմաններում պաշտոնական հաղորդագրությունների տողատակերում կարելի է նկատել մի շարք ուշագրավ նրբություններ։ Ի՞նչ պարզվեց Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցից։ Փաշինյան–Պուտին նախօրեի հեռախոսազրույցը հայաստանյան ընտրություններից մոտ երկու ամիս … Read more

Թվերի գինը․ ինչպես են մեքենայի համարանիշերը դառնում միլիոնների արժեք ունեցող

Հատուկ թվային համադրությամբ համարանիշերի նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Դրանց վաճառքից ձևավորվում են նաև զգալի մուտքեր պետական բյուջե։ 2024 թ․ փետրվարի 1-ից մինչև օրս էլեկտրոնային աճուրդով վաճառվել է հատուկ պահանջարկ ունեցող 49 համարանիշ՝ ապահովելով 892 մլն դրամ մուտք պետական բյուջեի համար։ Ներքին գործերի նախարարությունը նոր չափորոշիչներ է սահմանել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար, որոնք … Read more

Թերլիցքավորում, չստուգաչափված սարքեր և անվտանգության խախտումներ․ երկամյա ստուգումների արդյունքները

Բենզալցակայաններում հայտնաբերված խախտումները միայն հրդեհային անվտանգության կանոնների անտեսմամբ չեն սահմանափակվում։ Տեսչական ստուգումներն արձանագրում են նաև թերլիցքավորման, չստուգաչափված սարքերի շահագործման և վառելիքի որակի հետ կապված խնդիրներ։ Ստուգումները սկսվել են 2024-ին և ամփոփվել 2026-ին։  Երկու տարվա ընթացքում հարյուրավոր որոշումներ են ընդունվել, տասնյակ լցակայանների աշխատանք է դադարեցվել, բայց մի շարք հարցեր շարունակում են հրատապ մնալ։ Որքանո՞վ է արդյունավետ … Read more

Հայկական կաթնամթերքը՝ ռուսական նոր սահմանափակումների թիրախում

Ռուսաստանը շարունակում է խստացնել Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը։ Այս անգամ սահմանափակումների թիրախում կաթնամթերքն է։ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարում է, որ հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը՝ դա հիմնավորելով ստուգումների ընթացքում արձանագրված սննդամթերքի անվտանգության խախտումներով։ Հայկական կողմը, սակայն, պնդում է, որ ռուսական մեղադրանքները փաստերով չեն հիմնավորվել, և համատեղ ստուգումների ընթացքում նման խախտումներ չեն արձանագրվել։ Ի՞նչ է իրականում … Read more

Ջրի՞ց է, թե՞ ջրից չէ․ Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերն ու իրարամերժ մոտեցումները

Բյուրեղավանում աղիքային վարակը դեռ չի նահանջում: Բնակիչներն ահազանգում են, որ ծորակի ջուրը տհաճ համ ու հոտ ունի։ Սակայն «Վեոլիա Ջուր»–ն ու մասնագետները բացառում են ջրային գործոնը հիվանդության տարածման հարցում: Ինչ են ցույց տվել խմելու ջրի առաջին լաբորատոր փորձաքննությունները։ Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը շարունակվում են։ Հիվանդության տարածման և պացիենտների վիճակի մասին «Ռադիոլուր»-ին որոշ մանրամասներ է հայտնում … Read more

«Զվարթնոց»-ի աշտարակը՝ արդիականացման ծրագրի և մասնագիտական մտահոգությունների խաչմերուկում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը հանել  Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից։ Գործադիրը, սակայն, վստահեցնում է՝ խոսքը ոչ թե հուշարձանի ապամոնտաժման մասին է, այլ գործառնական արդիականացման, որը նախատեսված է օդանավակայանի զարգացման ծրագրով։ Դրանով, ի դեպ, կառավարության և օդանավակայանը կառավարող ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվել … Read more

Քանի րոպեում է պետք հասցնել վճարել տրանսպորտում․ տուգանքների կտրուկ աճ և բազմաթիվ հարցեր՝ օրենքի ու ստուգումների շուրջ

Արևիկ Կիրակոսյան«Ռադիոլուր» Վերջին 2 շաբաթում հանրային տրանսպորտում կիրառված տուգանքների թիվն ավելացել է 1883-ով։ Ի՞նչն է պատճառը, ինչպես են իրականացվում ստուգումները և ինչ ընթացակարգ է գործում չվճարված տուգանքների դեպքում։ 1883-ով ավելի տուգանք՝ վերջին 2 շաբաթում․հանրային տրանսպորտում  ստուգումների արդյունքներն ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի վերջին նիստում։ Արդյո՞ք այս ցուցանիշը պայմանավորված է խստացված վերահսկողությամբ։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար … Read more

Էրեբունիում կրակոցների օրը ՆԳՆ-ում զեկուցվում էր հրազենով դեպքերի 60 %-ով նվազման մասին

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրերս մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող երկու հետախուզվողի: Խոսքը հուլիսի 18-ին տեղի ունեցած դեպքի մասին է, երբ Երևանում՝ բնակելի շենքերից մեկի բակում, նռնակ էր նետվել, կրակոցներ էին եղել, ինչի հետևանքով 20-ամյա երիտասարդ էր մահացել, 15–ամյա պատանի՝ վիրավորվել։ Սրանք պաշտոնական հաղորդագրություններից հանված տեղեկություններ են։ Իրականում, … Read more

Լոռու մարզի Աքորի գյուղում «Վեոլիա Ջուր»–ը սեփական ուժերով աշխատանքներ է կատարում

«Վեոլիա Ջուր» ընկերության  «Ալավերդի»  շահագործման տեղամասը սեփական ուժերով Աքորի գյուղում  քայքայված ու մաշված ջրագծերը նորերով է փոխարինում։ Բնակավայրի ջրամատակարարման ցանցի սպասարկումը ստանձնելուց հետո ընկերությունը փուլ առ փուլ վերանորոգում է ջրագծերը:  Այս տարի արդեն վերակառուցել է 1700 գծամետր ջրագիծ՝ 58 բաժանորդի համար: Այժմ էլ 27  բաժանորդի համար է նորացնում 700 գծամետր հատված։ Բացի այդ, այս ջրագծով … Read more