Կառավարելի ու հուսալի ջրամատակարարման ցանց․ «Վեոլիա Ջուրը»՝ Արթիկ խոշորացված համայնքի գյուղերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը Արթիկի համայնքի Սարատակ գյուղում շուրջ 147 մլն դրամի ներդրում է կատարում։ Այստեղ գործող համակարգը քայքայված է, ջրագծերը հիմնականում կառուցված են թուջե ու պողպատե խողովակներով։ Դրանք անցնում են սեփական տարածքներով, ինչն էլ ավելի է բարդացնում վթարավերացման աշխատանքները։ Այժմ ընկերությունը այստեղ սկսել է 4․2 կմ երկարությամբ ջրագծերի վերակառուցում, 165 բաժանորդի ջրաչափական հանգույցներ կտեղադրվեն սահմանազատման կետերում։ … Read more

Շիրակի մարզում վերականգնվում է Կրասարի 19-րդ դարի եռաթռիչք կամուրջը

ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է Շիրակի մարզի Կրասար գյուղի եռաթռիչք կամուրջը, որը կառուցվել է 19-րդ դարում: Իր հորինվածքով եզակի այս կառույցը վթարային վիճակում էր։ Որոշ հատվածներ փլուզված էին և հուշարձանի վերականգնման ու պահպանության հարցը անհրաժեշտություն էր դարձել: Պետական միջոցներով իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 240 մլն դրամ է: Վերականգնման այս փուլում ամրացվում են կամրջի հիմքերը: Ախուրյան … Read more

5 փաստ «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև ստորագրված համաձայնագրի մասին․ ինչպե՞ս ու ի՞նչ է գնելու Ադրբեջանը

«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև ստորագրված համաձայնագրով հայկական ընկերությունը կոմերցիոն հիմունքներով տարանցիկ ինտերնետ է մատակարարելու Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Սա բացառապես բիզնես գործարք է, որևէ կապ չունի ինչպես TRIPP-ի, այնպես էլ այլ միջպետական նախագծերի հետ՝ «Ռադիոլուրին» փոխանցել են «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից։ Ընկերությունը պատասխանել է նաև հարցին, թե ինչ ռիսկեր ունի գործարքը և բացառել, որ դրանով ադրբեջանական կողմը … Read more

Ընդդիմությունը թվեր է ներկայացնում, ԿԸՀ-ն տեսագրություններ է պահանջում «խայտառակ» խախտումների մասին

Սահմանադրական դատարանը այսօր շարունակել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քննել 7 քաղաքական ուժերի դիմումները։ Դիմումատուների հիմնավորումները լսելուց հետո դատարանն անցել է հարց ու պատասխանի փուլին։ Հունիսի 27-ի նիստի ընթացքից և աշխատանքի ծավալից ելնելով բարձր դատարանը կորոշի, թե արդյո՞ք կարիք կա աշխատելու նաև կիրակի օրը։ ՍԴ-ն կաշկանդված է օրենսդրորեն սահմանված ժամկետներով և պետք է մինչև վերջնաժամկետը … Read more

Սյունիքը խոսում է նաև ֆրանսերեն․ ֆրանկոֆոն կենտրոններ մարզի քաղաքներում

Գորիսում նշվել է ֆրանսախոսների մշակութային կենտրոնի գործունեության 20-ամյակը։ Տոնական միջոցառմանը մասնակցել են կենտրոնի սաներ, շրջանավարտներ, գործընկերներ, Սյունիքի տարբեր համայնքներից ու Ֆրանսիայից ժամանած հյուրեր։ Բացի Գորիսից, ֆրանկոֆոն ակումբներ կան նաև Սյունիքի մարզի գրեթե բոլոր քաղաքներում։ Կապանում կենտրոնը բացվել էր անցած տարի, իսկ Մեղրիում ու Քաջարանում ակումբները սկսել են գործել օրեր առաջ։ Սիսիանում նույնպես մոտ ապագայում կբացի … Read more

Բեմից պետք է հեռանալ գեղեցիկ. Ռաիսա Մկրտչյան — Հայաստանի Հանրային Ռադիո

Ներկայացնում ենք ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մասնակցությամբ արխիվային ռեպորտաժը։ Այն նկարահանվել է 2022 թ-ին՝ սիրված երգչուհու 80 ամյա հոբելյանին և հրապարակվում է առանց բովանդակային փոփոխությունների։ 84 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։

Հայաստանը՝ միջազգային երաժշտական կրթության կենտրոն․ Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան կրկին Երևանում է

Երևանը կրկին դառնում է միջազգային դասական երաժշտության կարևոր կենտրոններից մեկը։ Այս օրերին մայրաքաղաքը հյուրընկալում է բացառիկ կրթական մի նախաձեռնության՝ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիային»։ Կրթական այդ ծրագիրն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում։ Ծրագրի շրջանակում մեկ հարթակում են հանդիպում Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ դիրիժորներ՝ ստեղծելով կենդանի ուսուցման և … Read more

Սահմանադրական դատարանը մի քանի օր կքննարկի ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը

Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը։ Միավորված գործը քննվում է բանավոր ընթացակարգով։ Վերջնական որոշումը ՍԴ-ն պետք է կայացնի մինչև հուլիսի 4-ը։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, պատասխանողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, հարակից պարզաբանումներ կտան դատախազության, ներքին գործերի նախարարության և հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները: … Read more

Ոչ միայն ռազմական, այլև ֆինանսական, քաղաքական ու իրավական հարվածներ․Ուկրաինան ու ԵՄ-ն մեծացնում են ճնշումը Ռուսաստանի վրա

ԵՄ-ն հավատում է Ուկրաինայի ապագային ու աջակցում է հնարավոր բոլոր միջոցներով․ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Կիևին 90 մլրդ եվրո տրամադրելու պատրաստակամության մասին։ Այդ գումարը կհատկացվի երկու տարվա ընթացքում։ Մինչև այդ տրամադրվելու է 3,2 մլրդ եվրոյի մակրոօգնություն։ Եվրամիության խորհուրդն էլ որոշել է մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական … Read more

Շենգեն վիզաների մերժման հիմնական պատճառները․ ուղեցույց՝ ինչպե՞ս ճիշտ լրացնել ու չմերժվել

Ճամփորդության արժանահավատ նպատակներ ու հիմնավորված փաստաթղթեր, բավարար ֆինանսական միջոցների իրական ապացույցներ, հիմնավորումներ Հայաստան վերադառնալու մտադրության մասին․ սրանք այն հիմնական պահանջներն են, որոնք ճիշտ կատարելու դեպքում հնարավորինս կնվազի շենգեն վիզա ստանալու մերժման հավանականությունը։ Փորձագետները Եվրոպական միության անդամ երկրների վիզա ստանալու համար Հայաստանի քաղաքացիներին հորդորում են ճամփորդությունը նախապես պլանավորել և բավարար ժամանակ ունենալ բոլոր փաստաթղթերը հավաքելու և … Read more