Ջրաձորում ապօրինի հանքարդյունաբերության դեպք է բացահայտվել • Tribune.am

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու 48-ամյա բնակիչը Ջրաձոր գյուղի վարչական տարածքում, առանց համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի հանքարդյունաբերություն։ Օգոստոսի 12-ին ձեռնարկած միջոցառման արդյունքում հիշյալ վայրում հայտնաբերվել են հատուկ տեխնիկա և խճաքարի հումքով բարձած երկու բեռնատար։ Բաց բաժնետիրական մի ընկերությանը պատկանող թրթուրավոր տեխնիկայի և բեռնատարի երկու վարորդները ներկայացվել են վարչություն։ Ըստ … Read more