Բեյլը կարող է դառնալ անգլիական ակումբի համասեփականատեր — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը կարող է դառնալ անգլիական «Պլիմութ» ակումբի համասեփականատեր։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Ամերիկացի ներդրողները ցանկանում են ձեռք բերել ակումբը, իսկ Բեյլին առաջարկվել է դառնալ գործարքի «դեմքը»՝ հայտնի անձնավորություն, ով կնպաստի նախագծի առաջմղմանը և հանրայնացմանը։ Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում «Պլիմուտը» Անգլիայի Չեմպիոնշիփում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը և նահանջել դիվիզիոնով։