Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (թարմացված)

Ապրիլի 2-ին՝ ժամը 13։56-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ ժամը 14:40-ին: Այրվել է չոր խոտածածկույթ։

Միխայելովկա գյուղում այրվել է անասնակեր

Ապրիլի 2-ին՝ ժամը 12։12-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Միխայելովկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:29-ին,մարվել`14:24-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր, ծխահարվել՝ մոտ 100 հակ:

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում

Ապրիլի 2-ին, ժամը 13։56-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Փլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի – Tsayg

Ապրիլի 1-ին՝ ժամը 23։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայլախյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, տուժածներ չկան. կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցի … Read more

Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ

Ապրիլի 1-ին, ժամը 21։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան … Read more

ԱՄԷ-ում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով 1 մարդ է զոհվել

ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են անօդաչու թռչող սարք, որի բեկորները ընկել էին Ֆուջեյրա գյուղատնտեսական տարածքում։ Այս մասին հայտնել է էմիրության կառավարության մամուլի ծառայությունը X-ում։ Միջադեպի հետևանքով զոհվել է Բանգլադեշի քաղաքացի։

Ariana News. Աֆղանստանում ջրհեղեղների և սողանքների պատճառով զոհվել է ավելի քան 40 մարդ

Աֆղանստանում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած հեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ, 66-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ հղում անելով Աղետների կառավարման ազգային վարչությանը։ Գործակալությունը նշել է, որ մարտի 25-ից երկրում վատ եղանակային պայմանները վնասել են ընդհանուր առմամբ 476 տուն և ողողել մոտ 290 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։

Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

Մարտի 31-ին, ժամը 18։58-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ … Read more

ԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ – Tsayg

Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ավտոհիդրոամբարձիչ տեղափոխող բեռնատարն Իրանի տարածքում հայտնվել է գնդակոծության տակ։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ հայ-իրանական սահմանի «Նորդուզ» անցակետից մոտ 500 կմ հեռավորության վրա։ Արկի ընկնելու պահին բեռնատարը կայանված է եղել, վարորդը մեքենայում չի եղել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից։ Վնասված և այրված բեռնարկղը երեկ տեղափոխվել է … Read more

Գեղարքունիքի մարզում 50-ամյա վարորդը «Ford»-ով հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին

Մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Արտանիշ գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 50-ամյա Գևորգ Ե․-ն իր վարած «Ford» մակնիշի բեռնատարով հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա բախվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Լևոն Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում … Read more