Հրդեհ Ծովագյուղ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հունիսի 3-ին՝ ժամը 04:24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ բնակավայրի տներից մեկի հարևանությամբ վագոն-տնակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06։58-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։ Տուժածներ չկան։

Երևանում բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը․ կան վիրավորներ

Հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա թիվ Տիգրան Ա․-ի վարած «BMW»- մակնիշի և 33-ամյա Էդգար Պ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 … Read more

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Սեպուհի փողոցում բռնկված հրդեհը

Հունիսի 2-ին՝ ժամը 11։52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեպուհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին, մարվել՝ 12։42-ին։ Տուժածներ չկան։

Ողբերգական դեպք՝ Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զոհ, 2 տուժած

Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում, միաժամանակ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Էջմիածնի խճուղու թիվ 9 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկի փլուզում է տեղի … Read more

Հրդեհ՝ Գառնի գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հունիսի 1-ին՝ ժամը 13։16-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Մաշտոցի փողոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։58-ին։ Այրվել են խորդանոցի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) … Read more

Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զոհ

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Էրիկ Նազարյանի վարած «Range Rover» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Անդրեասյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է … Read more

Շղթայական ավտովթար` Արարատի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Այսօր` հունիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 71-ամյա Մարտին Պ.-ի վարած «BMW» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Կ.-ի վարած «Lada Priora» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Ռուբին Վ.-ի վարած «Opel Astra» մակնիշի, 32-ամյա Տիգրան Ս.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները … Read more

Դավթաշենի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևան քաղաքի բնակիչ 35 և 49 տարեկան երեք տղամարդ, նախնական համաձայնությամբ, մայիսի 16-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղի 40-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆոլքսվագեն Ման» ավտոտարհանիչ մանիպուլյատոր բեռնատարով ապօրինի մուտք են գործել Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող ՍՊ ընկերության տարածք և հափշտակել հրակայուն … Read more

Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են «Mazda CX5»-ն և մոպեդը․ մոպեդավարը և նրա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 31-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում, թիվ 149/2 հասցեի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Էդգար Գ․-ի վարած «Mazda CX5» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ … Read more

Մյանմայում պայթուցիկ նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ

Մյանմայի հյուսիսում պայթյուն է տեղի ունեցել արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկներ պարունակող պահեստում։ Զոհվել է առնվազն 20 մարդ, տասնյակները վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Eleven Media Group (EMG)-ն։ Դեպքը տեղի է ունեցել Շան նահանգի հյուսիսում, որը գտնվում է «Տաանգ ազգային ազատագրական բանակ» (TNLA) էթնիկ զինված խմբավորման վերահսկողության տակ։ TNLA-ի տվյալներով՝ պահեստում պահվող պայթուցիկ նյութերը նախատեսված էին հանքարդյունաբերության … Read more