Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են «Mazda CX5»-ն և մոպեդը․ մոպեդավարը և նրա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 31-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում, թիվ 149/2 հասցեի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Էդգար Գ․-ի վարած «Mazda CX5» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի և նրա ուղևորի ինքնությունը։

Leave a Comment