Մյանմայի հյուսիսում պայթյուն է տեղի ունեցել արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկներ պարունակող պահեստում։ Զոհվել է առնվազն 20 մարդ, տասնյակները վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Eleven Media Group (EMG)-ն։
Դեպքը տեղի է ունեցել Շան նահանգի հյուսիսում, որը գտնվում է «Տաանգ ազգային ազատագրական բանակ» (TNLA) էթնիկ զինված խմբավորման վերահսկողության տակ։ TNLA-ի տվյալներով՝ պահեստում պահվող պայթուցիկ նյութերը նախատեսված էին հանքարդյունաբերության մեջ օգտագործելու համար։
Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ։
A powerful explosion occurred at a TNLA #terrorists group’s explosive warehouse in Kaung Tat village near Namhkam, northern Shan State, today at 12:30 PM. Local sources report widespread damage to nearby homes, with around 20 civilian casualties feared. #Myanmar #Terrorism pic.twitter.com/r1Xh3QeasJ
— Min Ye Kyaw Swar (@min45036) May 31, 2026