Պապոյանը կարևորել է Համաշխարհային բանկի դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանող ծրագրերի իրականացման գործում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 2-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային տնօրեն Չարլզ Կորմիերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը։ Նախարար Պապոյանը կարևորել է Համաշխարհային … Read more