Բռնության կոչեր Չարենցավանի համայնքապետի հասցեին․ Հակոբ Շահգալդյանը դիմել է իրավապահներին

Aravot.am-ի տեղեկություններով, Չարենցավանի համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը իրավապահ մարմիններին հաղորդում է տվել, որ Չարենցավան քաղաքի բնակիչ Արթուր Արսենյանը, «+Армяний+» տելեգրամյան լրատվական ալիքով հրապարակված տեսանյութով թշնամանք է հրահրել իր ու համայնքապետարանի ենթակայությամբ գործող այլ հիմնարկների պաշտոնատար անձանց նկատմամբ։ Ըստ Շահգալդյանի, Արթուր Արսենյանը համաձայն չլինելով «համայնքապետի եւ համայնքապետին ենթակայության ներքո գործող մյուս պաշտոնատար անձանց կողմից վարվող համայնքային … Read more

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանում քաղաքացիներ են ձերբակալվել. նրանք «Մի՛ քանդիր եկեղեցին» պաստառներով խաղաղ ակցիա էին անում. «Փաստինֆո»

19 Հունվարի, 2026 «Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել չարենցավանցիներից, ովքեր դեմ էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա Չարենցավան՝ պատարագի, և հրապարակային խնդրանք էին հղել՝ իրենց քաղաք չգալու և քաղաքը, իրենց բառերով ասած, «չպղծելու»։ Մեզ հետ զրույցում չարենցավանցիներից մեկը՝ Գևորգ Հակոբյանը, ով նախատեսում էր կիրակի իր մի խումբ ընկերների հետ քաղաքացիական ակցիա նախաձեռնել, եթե Փաշինյանը գա քաղաք, «Փաստինֆոյին» … Read more

Նիկոլ Փաշինյանի՝ Չարենցավան նախատեսվող այցից առաջ խաղաղ ակցիայի կազմակերպիչներին բերման են ենթարկել

Այսօր՝ հունվարի 18-ին, Նիկոլ Փաշինյանի Չարենցավան նախատեսվող այցից առաջ, Չարենցավանի հինգ բնակիչներ՝ Գևորգ Հակոբյանը, Գագիկ Գաբրիելյանը, Ռուբեն Մամուլյանը, Ջիվան Ղալեչյանը և Մասիս Բաբախանյանը, առավոտյան ժամը 09:00–10:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից ապօրինաբար բերման են ենթարկվել։ Նշված քաղաքացիները պատրաստվում էին իրականացնել խաղաղ քաղաքացիական ակցիա եկեղեցու բակում, որտեղ Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր մասնակցել կեղծ «պատարագի»։ Ակցիան ուղղված էր … Read more

Վիճաբանություն Չարենցավան քաղաքում. 23-ամյա տղան մահացել է, կա վիրավոր. Shamshyan.com

Հունվարի 9-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Այս պահին հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ … Read more