Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն՝ Հայաստանի 10 ուսանողի համար

Հայաստանի տարբեր բուհերի 10 ուսանող Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ իրականացրած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքում այս ամռանը հնարավորություն ունեցավ մեկնելու ԱՄՆ և Բերքլիի համալսարանում մասնակցելու կարճաժամկետ կրթական ծրագրի: Կրթական ծրագրի շրջանակում ուսանողները մասնակցել են դասախոսությունների աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ընդգրկված Բերքլիում, շրջայց կատարել Սթենֆորդի համալսարանում, մասնակցել ինտերակտիվ դասընթացների և իրականացրել խմբային աշխատանքներ: … Read more