500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն՝ փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի հերթական դրսևորումը դարձավ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը։ Սակայն այս պատմության մեջ ուշագրավ էր ոչ միայն որոշումը, այլ այն, … Read more

Էկոնոմիկայի նախարարը կասեցրել է Ծառուկյանի խաղատան լիցենզիան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հրաման, որով ուժը կորցրած է ճանաչվում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» խաղատան կազմակերպման լիցենզիան։ Խոսքը հանրությանը հայտնի «Շանգրի Լա» խաղատան մասին է։ Նշվում է, որ հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։