Էկոնոմիկայի նախարարը կասեցրել է Ծառուկյանի խաղատան լիցենզիան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հրաման, որով ուժը կորցրած է ճանաչվում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» խաղատան կազմակերպման լիցենզիան։ Խոսքը հանրությանը հայտնի «Շանգրի Լա» խաղատան մասին է։

Նշվում է, որ հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։

Leave a Comment