Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից • Tribune.am

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ««Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել»,- գրել է Պապոյանը՝ կից հրապարակելով համապատասխան փաստաթուղթը։