Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հարգելի քաղաքացիներ, Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու … Read more

«Երկու օր ծանր վիճակում գտնվելուց հետո շտապօգնությամբ տեղափոխվեցի հիվանդանոց». ինչ է պատահել Գևորգ Մկրտչյանին

Գևորգ Մկրտչյանը Ամանորի օրերին տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին երգիչը գրառում է արել՝ հրապարակելով նաև տեսանյութ. «Այսպիսին էր իմ տարվա վերջին օրը։ Երկու օր ծանր վիճակում գտնվելուց հետո շտապօգնությամբ տեղափոխվեցի հիվանդանոց։ Այդ պահին միայն մի բան էի մտածում՝ թող հրաշք լինի, ու տարին չդիմավորեմ հիվանդ վիճակում։ Եվ ստացվեց այնպես, որ վերջին մեկ ժամում կարողացա ոտքի … Read more

Այրվել է Ամստերդամի՝ Վոնդելկերկ 150-ամյա եկեղեցին

Ամանորի գիշերը  այրվել Ամստերդամի կենտրոնում գտնվող Վոնդելկերկ 150-ամյա եկեղեցին։ Հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը 1-ի սահմաններում և արագորեն տարածվել։ Ըստ հաղորդվում տվյալների՝ եկեղեցին վերականգնման ենթակա չէ։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Վոնդելկերկ եկեղեցին կառուցվել է 1872 թվականին։ Այն մեկ դարից ավելի ծառայել է որպես կաթոլիկ եկեղեցի։ Վերջերս շենքն օգտագործվել է արարողակարգային միջոցառումների համար։

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու նրա կողմնակիցները հանդիսանում են քրեական հանցագործներ. Արագածոտնի թեմ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱԼԻՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի եւ տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել Եկեղեցուց։ Որից հետո, եկեղեցում համայնքապետի և … Read more

Փաշինյանի «սրտիկները», ցատկոտելն ու Ալիևի՝ ադրբեջանական բանակի զինման ու մարտունակության բարձրացման ուղերձը

Մինչ Փաշինյանը ձեռքով «սրտիկներ» է պատկերում, տարբեր երգերի ներքո այդ տեսանյութերը տարածում սոցցանցերի իր էջերում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է իր բանակի մարտունակության բարձրացման մասին։ Մինչ Փաշինյանը Հանրապետության հրապարակում դրոնների շոուն է վայելում, «ուդառնիկ» նվագում, ռաբիզ երգերի տակ պարում, ցատկոտում, Ալիևը նույն ժամանակահատվածում՝ ամանորյա ուղերձում, հայտարարում է. Ադրբեջանի բանակը հզորացել է, իսկ միջազգային իրավունքը … Read more

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել։ Ոստիկանության տվյալներով՝ բարի նկուղում  ծուխ է արձակվել, և կրակը սկսել է արագ տարածվել։ Դժբախտ պատահարի հետևանոքվ  զոհվել է 40 մարդ, ևս 115-ը վիրավորվել է։ Շվեյցարիայի կառավարությունը հինգօրյա սուգ է հայտարարել Կրանս Մոնտանայում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։ Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը … Read more

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

News.am-ի տեղեկություններով՝ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նշենք, որ մեր … Read more

Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

Արդեն 4 օր է Իրանում բարձր գնաճի դեմ բողոքի ցույցեր են կազմակերպվում։ Լորեստան նահանգում բարձր գնաճի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Անկարգությունների ժամանակ զոհվել է երկու ոստիկան, 7 ցուցարար ձերբակալվել է։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Էմիր Հոսեյն Խոդայարիֆյար անունով անվտանգության աշխատակիցը սպանվել է Լորեստան նահանգում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ։ … Read more

Քրեական հետապնդում՝ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ․ կալանավորվել է Մեղրիի մաքսակետի պետը

Iravaban.net-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նշենք, որ … Read more

Արագածոտնի թեմը հայտարարությունը՝ Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու առնչությամբ

Ինչպես տեղեկացնում է  Iravaban.net-ը, Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու առնչությամբ։ «Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի եւ տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են … Read more