Բելգիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

2026թ. հունվարի 1-ից հետո «ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման» համար ժամադրությունները չեղարկվում են, քանի որ 2026թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը: ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն … Read more

Մհեր Մկրտչյանի արձանը կտեղադրվի Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 474-Ա որոշումը, որով համաձայնություն է տրվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանի տեղադրմանը Երևան քաղաքում։ Որտե՞ղ կտեղադրվի արձանը Որոշման 1-ին կետով սահմանված է, որ արձանը կտեղադրվի Վազգեն Սարգսյան փողոցի 6-րդ շենքի հանդիպակաց մայթին հարող կանաչ տարածքում։ Իրավական … Read more

Ալիևի «ռեալպոլիտիկն» ընդդեմ Փաշինյանի «իրավական» կարգավորման. Սուրեն Սուրենյանց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը», պետք է դիտարկել որպես Բաքվի ռազմավարական մոտեցման հստակ արտահայտություն հետպատերազմյան տարածաշրջանային կարգավորման հարցում։ Այդ մոտեցումը հիմնված է ուժային հարաբերակցության, արտաքին քաղաքական հենարանների և ռեալպոլիտիկի տրամաբանության վրա։ Ալիևի հայտարարության բովանդակությունը … Read more

Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը կալանավայրից

2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս … Read more

Որևէ իշխանություն չի կարող իրեն վերապահել ոտնահարել սրբավայրը․ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Որևէ իշխանություն չի կարող իրեն վերապահել ոտնահարել սրբավայրը, խաթարել եկեղեցական կարգը, այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդը։ «2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր … Read more

Թեյը, կրեմային տորթերը, շոկոլադը, տապակած կարտոֆիլը, երշիկեղենը արգելված են մանկապարտեզներում. սննդի նոր կանոնները սկսել են գործել հունվարի 1-ից

 Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանը, որով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» նորմատիվը գործում է արդեն մեկ շաբաթ՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Նոր կարգավորումը արմատական փոփոխություններ է բերել մանկապարտեզներում երեխաների սնուցման կազմակերպման մեջ՝ արգելելով տասնյակ սննդամթերքեր և ըմպելիքներ, որոնք տարիներ շարունակ օգտագործվել … Read more

«Հավատարիմ մնանք մեր սրբազան ավանդույթներին»․ Մայր Տաճարում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։ Այս մասին Iravaban.net–ը  տեղեկանում է Մայր աթոռից։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն … Read more

ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ

Ռուսաստանի քաղաքացիության երդման տարիքը մինչև 14 տարեկան իջեցնող օրենքը ուժի մեջ կմտնի այս ամիս։ Այս արարողությունը կուղղորդի դեռահասներին Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցում։ ՏԱՍՍ-ին ասել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերով կոմիտեի նախագահ Յարոսլավ Նիլովը։ Նա հիշեցրել է, որ երդումը պարտադիր է Ռուսաստանի քաղաքացիություն ստացող օտարերկրացիների համար, բայց միայն 18 տարեկանից հետո։ «Այս … Read more

Շվոյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացավ ՀՀ վարչապետին

Հարգանքներիս հավաստիքը Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Փաշինյանի և տասը տիրադավ հոգեւորականների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու … Read more

Նիկոլաս Մադուրոն և նրա կինը Նյու Յորքի դաշնային դատարանում մերժել են իրենց մեղսագրվող մեղադրանքները

Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի դաշնային դատարանում մերժել է թմրանյութերի թրաֆիքինգի, նարկո-ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության մասով իրեն առաջադրած մեղադրանքները։ Նրա կինը՝ Սիլիա Ադելա Ֆլորես դե Մադուրոն, նույնպես մերժել է կոկաինի ապօրինի շրջառության մասով իրեն առաջադրած մեղադրանքները։ Երկուսն էլ հայտարարել են, որ անմեղ են ր և պահանջել են արդարացի դատաքննություն,- ԱՄՆ լարտվամիջոցներին … Read more