Սև լճի դիրք բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, սակայն ադրբեջանցի զինվորականները նրանց չեն ստուգում. Սուրեն Պապիկյան

Այո՛, կա իրականություն, որը հետևյալն է. Սև լճի մերձակայքում գտնվող դիրք բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, սակայն ադրբեջանցի զինվորականները նրանց չեն ստուգում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ ընտրանքը հետևյալն է՝  կա՛մ թողնել այդ դիրքը, կա՛մ անցնել ադրբեջանական դիրքի կողքով։ «Ես չեմ դրա … Read more

«Հոգնած քաղցկեղի հետ ծանր պայքարից ՝ հեռացավ դեպի հավերժ խաղաղ»․ Արաքսյա Մելիքյանի հուզիչ հրապարակումը

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը արհեստական բանականության միջոցով գեներացրել է իրենց ընտանեկան արխիվային լուսանկարները ու գրառում կատարել մայրիկի մահվան մասին։ «Առաջին անգամ,երբ նայեցի ai -ով սարքած էս ֆոտոները ,ցնցվեցի՝ անկենդան ֆոտոները կյանք բերեցին մեզ ու նաեւ երկնային աշխարհից մորս…անկեղծ ասած եւ անզուսպ կարոտ եւ վախ զգացի ՝ինչու՞— չէ որ կոնկրետ իմ գիտակցությունը քարացել եւ վարժվել էր թղթե … Read more

Զորավարժություններ նախատեսված չեն. ՀՀ պաշտպանության նախարար

Զորավարժություններ նախատեսված չեն։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Իրանի հետ համատեղ զորավարժություններ են անցկացվել։ «Մենք մեր տարածքում ենք, իսկ Իրանը՝ իր։ Այս պահին սահմանափակումներ չկան, բայց նաև պլանավորված զորավարժություններ չկան», – հավել է Պապիկյանը։ Պատասխանելով դաշնակիցների հետ հարաբերությունների մասին հարցին՝ … Read more

Թեքեյան կառույցների համաշխարհային մարմնի ստեղծմանն ընդառաջ

2026 թվականի հունվարի 10-ին կայացավ Թեքեյան մշակութային միությունների ղեկավարների առցանց հանդիպումը, որին մասնակցեցին կառույցների ղեկավարներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեցարիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Կիպրոսից, Լիբանանից, Եգիպտոսից։ Հանդիպման նպատակն էր քննարկել համազգային կառույց ստեղծելու գաղափարը՝ որպես միասնական հարթակ, որը կխթանի համագործակցությունը, կկոորդինացնի գործունեությունը և կուժեղացնի Թեքեյան կառույցների համաշխարհային ներկայությունը։ Հանդիպումը բացեց ԱՄՆ և Կանադայի ԹՄՄ … Read more

Ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

Արագածոտնի թեմից Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրում է. «Ուխտը Աստծու հետ կնքված սուրբ դաշինք է, ոչ թե ժամանակավոր խոստում։ Ով սուրբ խորանի առաջ երդվեց խոնարհություն, հնազանդություն և հավատարմություն, բայց հետո վաճառեց իր ուխտը՝ շահի, փառքի կամ մարդկային վախի դիմաց, նա ոչ միայն խախտեց եկեղեցու կանոնը, այլ խոցեց Եկեղեցու մարմինը։ Ուխտը խախտած հոգեւորականը դառնում է գայթակղություն … Read more

Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է ՊՆ-ում աշխատող այն ծնողներին, որոնց որդիներն այլ պետությունների քաղաքացիներ են

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՊՆ համակարգում աշխատանքից ազատել է այն ծնողներին, որոնց որդիներն այլ պետությունների քաղաքացիներ են։ Նախարարն անթույլատրելի համարեց երևույթը, որ շատ ծնողներ փորձում են իրենց որդիներին ազատել բանակից։ Պապիկյանը նշեց, որ հորդորել է ինքնուրույն աշխատանքից ազատվել կամ ինքն է ազատել գերատեսչության բոլոր այն աշխատակիցներին, որոնց որդիներն … Read more

Գնաճ. կարագը թանկացել է 7.2%-ով, ձեթը՝ 8.2%–ով, հացը՝ 3.6%–ով

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. դեկտեմբերը 2024թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.2%. տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։ Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-1.4%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է մայրաքաղաքում: 2025թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% … Read more

Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանն ու դուստրը, լքել են ԱՄՆ-ը․ ինչպես է դա նրանց հաջողվել․ որտեղ են հիմա

Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանն ու դուստրը՝ Եվան, կարողացել են լքել ԱՄՆ-ը և վերադառնալ Ռուսաստան։ Անին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր հնարավոր են դարձրել գործընթացը։ «Արտահայտում եմ իմ խորին և անկեղծ շնորհակալությունը Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ երեխայի իրավունքների պաշտպանության գործունեությունն ապահովող բաժնին, Պետական դումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միխայլովիչ … Read more