ՆԳՆ ոստիկանության հորդորը ծնողներին

Երեխայի լավագույն շահը՝ առաջնահերթություն․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելը բոլորիս պատասխանատվությունն է: Թվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխայի։ Վերջին շրջանում առցանց տարբեր հարթակներում տարածում են գտնում, այսպես կոչված՝ թրենդային տեսանյութեր, որտեղ մեծահասակները, հիմնականում՝ ծնողները, երեխաների հույզերն օգտագործելով՝ նրանց մոտ … Read more

ՔԿ–ն հորդորում է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունում իրականացվող բազմադրվագ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք, որպես «խաբեության թիրախ» ընտրված քաղաքացիների մոտ վճռականություն առաջացնելու և հավատ ներշնչելու նպատակով, հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց տվյալներով ու տարբեր հեռախոսահամարներով «WhatsApp»-ում ստեղծում են կեղծ օգտահաշիվներ: … Read more

Գլխավոր դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից բռնագանձել անշարժ գույք և գումար

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք. … Read more

Կոչ ենք անում Վենսին՝ հրապարակայնորեն պահանջել Բաքվում պահվող հայերի անհապաղ և անվերապահ ազատ արձակում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ, հանձնախմբի համապատասխան էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայության համայնքային մոբիլիզացիա։ Մասնավորապես, հետևյալ հղմամբ ամերիկահայությանն առաջարկվում է Վենսի գրասենյակ ուղարկել նամակ, որում մասնավորապես ասված է․ Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝ Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ և անվերապահ … Read more

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց՝ փոխելով խափանման միջոց կալանքը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել փաստաբանների միջնորդությունը և խափանման միջոց սահմանեց տնային կալանքը և բացակայելու արգելքը: Հիշեցնենք՝ Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի … Read more

Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 19-ին Գ.Մ.-ն և Մ.Ա.-ն բժշկական կենտրոնում կեղծ ահազանգ են կատարել և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո մուտք են գործել տվյալ բժշկական կենտրոնի ընդունարան և հափշտակել վճարային տերմինալը: Այնուհետև, վերջիններս տերմինալը տեղափոխել են ընկերության տարածքի ցանկապատից դուրս և … Read more

Բաքուն բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «ընտրած երաժշտության» վերաբերյալ

Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ Միլանում այսօր մեկնարկող խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն «քաղաքականապես լարված և անջատողական է»: Նիկիտա Ռախմանին և Կարինա Ակոպովա զույգը որոշել է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: