«Օթևան» ՊՈԱԿ-ի որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. պարզաբանում

Որոշ լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե իբր՝ ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող սոցիալական բնակֆոնդի բնակիչներին ստիպում են ազատել իրենց բնակարանները։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱՍՆ մամլո քարտուղար Նվեր Կոստանյանի հրապարակումից։ Վերջինս տեղեկացնում է, որ որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել: «Տվյալ ընտանիքներին … Read more

Կիևն ուզում է բանակցությունները ձախողել

Պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ ահաբեկչական հարձակումը ևս մեկ անգամ հաստատել է բանակցությունները ձախողելու վերաբերյալ Կիևի վճռականությունը. հայտարարել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Վեդոմոստի»-ն։ Նա նշել է, որ որևէ կանխատեսում չի անի, քանի որ դա Ռուսաստանի ղեկավարության իրավասությունն է։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևը պատրաստ է ամեն … Read more

 Իրանը կօգտագործի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր. ծրագիրը մշակված է

Իրանը մշակել է մանրամասն ռազմական պլան Միացյալ Նահանգների հետ անմիջական հակամարտության դեպքում, որը ներառում է հրթիռային հարվածներ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա. հայտնել է բրիտանական The Telegraph թերթը՝ հղում անելով համապատասխան զեկույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Թեհրանը քննարկում է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների դեմ բալիստիկ հրթիռներ և … Read more

Ինքնասպանության փորձ է կանխվել

Փետրվարի 6-ին՝ ժամը 19։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները։ Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ նա տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին: … Read more

Մենք չենք շտապում Իրանի հարցում. Թրամփ

Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը ձգտում է համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի շուրջ, սակայն ԱՄՆ-ն չի շտապում համաձայնագիր կնքել. լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի հարցով։ Իրանը շատ է ցանկանում համաձայնության գալ։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի այդ համաձայնագիրը։ Անցյալ անգամ նրանք որոշեցին չհասնել համաձայնության, բայց … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։ … Read more

Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները

Յուրաքանչյուր տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվում են տվյալ ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի համապատասխան հրամանի համաձայն 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և … Read more

Տիգրան Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ քննարկել է ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին վերաբերող հարցե

Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և ռեգիոնների միության գործադիր տնօրեն Ռայան Նոքսի հրավերով «Fiscal Decentralisation and Local Self-Government Reforms» աշխատաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Ստոկհոլմում էր: Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի (Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիա) առաջին փոխնախագահ Լիֆ Սանդբերգի, գործադիր տնօրեն Ռայան Նոքսի և ծրագրերի … Read more

Արցախի թեմի առաջնորդը դիմել է ԱՄՆ փոխնախագահին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը. Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և … Read more

5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնի

Վաղը քննական օր է՝ մաթեմատիկայի միասնական քննություն է անցկացվելու հանրապետության 45 քննական կենտրոնում, որից 16-ը Երևանում են, 29-ը՝ մարզերում: Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ «Հայտագրված է 5709 դիմորդ, Երևանում՝ 2066 և մարզերում՝ 3643: Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝ թ.թ. 135, 142, 155, 166, 168, 20, 200, 35, 57, 6,88 հիմնական և թ.թ. … Read more