Շանը դանակահարած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Օգոստոսի 10-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։ … Read more