Անհայտ կորածի ընտանիքը կկարողանա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ ստանալ

Կառավարությունը նախատեսում է հստակեցնել ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարության օգոստոսի 6-ի Կառավարության  նիստի չզեկուցվող օրակարգից։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը). Ներկայացվող նախագծի նպատակը 2026 թվականի մայիսի 1-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ … Read more

Պետբյուջեից 101 մլն դրամ կուղղվի ՆԳՆ-ին՝ «Հայփոստ»-ի ծառայությունների դիմաց վճարելու համար

ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական բյուջեից 101 մլն դրամ հատկացնել Ներքին գործերի նախարարությանը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցված փոստային ծառայությունների դիմաց պարտքը մարելու և 2026 թվականի համար կանխավճար տրամադրելու նպատակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարության օգոստոսի 6-ի Կառավարության  նիստի չզեկուցվող օրակարգից։ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության … Read more

2026 թվականից երրորդ երեխա ունեցող ընտանիքներն ամսական 50.000 դրամ են ստանում. որքա՞ն ժամկետով

Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում պետությունը ամսական 50.000 դրամ է վճարում՝ մինչև երեխայի վեց տարին լրանալը։ Ընդհանուր առմամբ դա մոտ 3,6 միլիոն դրամ է մեկ երեխայի հաշվով։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նպաստը սահմանված է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով, իսկ չափն ու կարգը՝ կառավարության N 194-Ն որոշմամբ, որը գործում է 2026 թվականի փետրվարի 21-ից։ Ո՞ր երեխաների … Read more

Արշակունյաց 42/3 հասցեի հարակից տարածքում կանխվել է ապօրինի հորատման աշխատանքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել Երևան քաղաքի Արշակունյաց 42/3 հասցեի հարակից տարածքում, որտեղ կատարվում էին խորքային հորի հորատման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։ «Տեղում արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության կատարվող աշխատանքներն իրականացվում էին «Վանդ-Գազ» ՍՊԸ-ի կողմից՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվերով։ Տեսչական … Read more

Քննիչի վերաբերյալ սուտ տեղեկություն տալու մեղադրանքով գործը հասել է դատարան

Երևանի քրեական դատարանում 2026 թվականի օգոստոսի 10-ին նոր քրեական գործ է ստացվել։ Գործը մակագրվել է դատավոր Մարտին Արզումանյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ Դեպքի հանգամանքները Ս․ Ե․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տված տեղեկությունը սուտ է և նախազգուշացված լինելով անձի կողմից հանցանք կատարելու մասին իրավասու մարմնին … Read more

Արարատի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար

2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննության է ընդունվել  Արարատի նախկին քաղաքապետի վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Խաչիկ Ղազարյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ Դեպքի հանգամանքները Աբրահամ Սուրենի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի հուլիսի 2-ից զբաղեցնելով Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետի պաշտոնը, ՀՀ … Read more

Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Ռազմական ակադեմիան ավարտած սպաներին առաջին անգամ կհատկացվեն 41 միլիոն 956 հազար դրամի չափով բնակարանի գնման հավաստագրեր։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Տեսանյութն՝ այստեղ

Ռուսները հարվածել են Զապորոժիեի մետալուրգիական գործարանին. 7 աշխատակից զոհվել է

Ռուսաստանի կողմից Զապորոժիեի վրա բալիստիկ հրթիռային հարվածի հետևանքով «Զապորոժստալի» մետալուրգիական գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը. հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով ձեռնարկության սեփականատեր Metinvest խմբի մամուլի ծառայությանը։ Ընկերության տվյալներով՝ հրթիռային հարվածի  հետևանքով զոհվել է ձեռնարկության յոթ աշխատակից, ևս 21 մարդ վիրավորվել է։ Բալիստիկ հրթիռը հարվածել է աշխատողներին, որոնք ապաստան էին փնտրում օդային տագնապի ազդանշանի հնչելուց անմիջապես … Read more

Հոգեբուժական օգնության ոլորտում օրենսդրական նոր փոփոխություններ են մշակվում

Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումներն առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի այսօրվա նիստի օրակարգում էր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ը։ ««Շատ կարևոր է, որ օրենսդրական փոփոխություններից առաջ թեման քննարկում ենք հասարակական խորհրդում՝ լսելով բոլորիդ դիտարկումներն ու առաջարկները։ Առհասարակ, կառավարության նպատակն է գերատեսչություն-հասարակական խորհուրդ համագործակցության ձևաչափն ամբողջովին համապատասխանեցնել իրական համագործակցության գաղափարին։ Այսինքն՝ ոչ … Read more

ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն ազատվել է պաշտոնից

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Մելիքսեթյանը ազատվել է պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Մելիքսեթյանին 2026 թվականի օգոստոսի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ: