Ֆլորա Բիչախչյանը Հայաստանին հաղթանակ է բերել «Նովայա վոլնա 2026» մրցույթում

Հայաստանը ներկայացնող Ֆլորա Բիչախչյանը «Новая волна 2026»-ի մրցույթին նվաճել է Grand Prix-ը՝ հերթական անգամ հաղթանակ բերելով Հայաստանին։ Նշենք, որ սա Հայաստանի 5-րդ հաղթանակն է «Новая волна» մրցույթի պատմության մեջ։ 2010 – Սոնա Շահգելդյան, 2017 – Էռնա Միր (Միրզոյան), 2021 – Սարո Գևորգյան, 2024 – Անահիտ Հակոբյան, 2026 – Ֆլորա Բիչախչյան: