Իսպանական կողինջը Հայաստանի գյուղանտեսությունում․ հայ գիտնականները ուսումնասիրում եմ վտանգավոր ինվազիվ տեսակի ազդեցությունը․ «Մտքի ուժը»

Իսպանական կողինջը հայ երիտասարդ գիտնականների հետազոտության առանցքում է։ Այն Եվրոպայի հարյուր վտանգավոր ինվազիվ տեսակներից է համարվում։ Այս տեսակը Հայաստան նոր է ներխուժել։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2022 թվականին՝ Տավուշում։ Ինչպես յուրաքանչյուր օտարածին, ինվազիվ տեսակի դեպքում էլ, իսպանական կողինջի վարքը պետք է մոնիթորինգի ենթարկեին՝ հասկանալու, թե այն ինչ ազդեցություն ունի տվյալ նոր էկոհամակարգի վրա, ունի՞ … Read more

Երբ սովորականի մեջ բացահայտվում է անսովորը․ Բյուրականի աստղադիտարանի գիտական որոնումները․ «Մտքի ուժը»

Նրանք ծնվում են, ապրում ոչ թե մի քանի տասնյակ, այլ՝ միլիարդ տարիներ։ Բնության մեջ ներդաշնակ է ամեն ինչ։ Մոտ մեկ դարը մարդու համար արդեն շատ մեծ տարիք է, մինչդեռ աստղերի համար երիտասարդությունը սկսվում է միլիոնավոր տարիներ ապրելիս միայն։ Աստղերը ծնվում են և զարգանում։ Դրանց տեսակները բազմազան են, ուսումնասիրելը՝ հետաքրքիր։ Աստղագետ դառնալու ճանապարհին ուսանողները դիտարկում են … Read more

Առաջին անգամ Հայաստանում․ ԵՊՀ-ում ուսումնասիրում են ապտամերները՝ վիրուսների դեմ պայքարի նոր ուղի․ «Մտքի ուժը»

Նանոմեմբրանները բարակ, ճկուն թաղանթներ են։ Արտադրվում են հայազգի հանճարեղ ու աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանի ղեկավարած լաբորատորիայում, որը ներառված է Դուբնայի միջուկային հետազոտությունների միջազգային կենտրոնի կազմում։ 2021 թվականին ակադեմիկոս Հովհաննիսյանն առաջարկում է ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս, քարտուղար Ռուբեն Հարությունյանին միավորել Հայաստանի կենսաբաններին ու ձևավորել գիտական խումբ՝ համատեղ աշխատանքներ կատարելու … Read more

Ինչո՞ւ են քաղցկեղի բջիջները քիմիաթերապիայից հետո «թաքնվում» ոսկրածուծում. ի՞նչ են բացահայտել հայ գիտնականները․ «Մտքի ուժը»

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում ոսկրածուծում կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով. հարցը հետաքրքրում է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, բուժառուներին ու հատկապես գիտնականներին։ Վերջին շրջանում գիտական գրականությունում շատացել են հրապարակումներն այն մասին, որ քաղցկեղի տարբեր տեսակների դեպքում նրանց «թափառող բջիջները» շրջանառության միջոցով անցնում են դեպի ոսկրածուծ, որտեղ իրենց շուրջը ստեղծում են նպաստավոր միկրոմիջավայր՝ խորշ։ Բջիջների այս առանձնացված մասը հայտնի … Read more