Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում ոսկրածուծում կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով. հարցը հետաքրքրում է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, բուժառուներին ու հատկապես գիտնականներին։
Վերջին շրջանում գիտական գրականությունում շատացել են հրապարակումներն այն մասին, որ քաղցկեղի տարբեր տեսակների դեպքում նրանց «թափառող բջիջները» շրջանառության միջոցով անցնում են դեպի ոսկրածուծ, որտեղ իրենց շուրջը ստեղծում են նպաստավոր միկրոմիջավայր՝ խորշ։ Բջիջների այս առանձնացված մասը հայտնի է որպես ստրոմալ անոթային ֆրակցիոն բջիջներ (SVF): Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում․ պատմում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում գիտական խմբի ղեկավար է Հայարփի Ջավուշյանը։


«Իրենք սկսում են որոշակի միացություններ արտադրել, իրենց շուրջը ստեղծում են անոթային համակարգն այնպես, որ սննդային նյութերն ու թթվածինը սկսում են ծառայել ի շահ ուռուցքային բջիջների»։
Քիմիաթերապիայից հետո քաղցկեղի բջիջները «թաքնվում են» օրգանիզմի տարբեր հյուսվածքներում։ Արտաքին տարբեր ազդակներից հիվանդությունը կարող է կրկնվել ու տարածվել։ Կրծքագեղի քաղցկեղի դեպքում մեծ է հավանականությունը, որ հիվանդության զարգացման ուշ փուլերում այն ոսկրածուծում մետաստազավորում կառաջացնի։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հիմնարար և ախտաբանության կենսաքիմիայի լաբորատորիայում կրտսեր գիտաշխատող Սվետլաննա Հովհաննսիյանը գիտական խմբում հիմնական հետազոտությունն է անցկացնում։
«Թեմայի շրջանակում ուսումնասիրելու ենք ոսկրածուծի ու կրծքագեղձի միջև եղած կապի բացահայտումը, քանի որ բջիջները կարող են ոսկրածուծում քնած լինել, արթնանալ ու նորից ի հայտ գալ»։


Բջիջները պահպանվելով կարող են վերադառնալ, անգամ բուժումից հետո՝ իրենց հետ վերադարձնելով նաև հիվանդությունը։ Գիտական խումբը կփորձի ցույց տալ մոտեցումները ոսկածուծի հյուսվածքի և ներգաղթող, թափառող ուռուցքային բիջիների փոխադարձ կապի վրա։
Քիմիաթերապևտիկ միջոցներն ունենում են կողմնակի ազդեցություններ։ Դրանք կարող են ոչնչացնել ոչ միայն քաղցկեղի բջիջները, այլ նաև վնասել առողջ բջիջները։
Ուստի գիտնականներն առաջարկում են համակցել ավանդական բուժումն ու բույսերի լուծամզվածքները, քանի որ դրանք հակաօքսիադանտային ազդեցություն ունեն։ Իսկ հետազոտությունը մի քանի փուլով է անցնում։


Խնդիրը միայն միացություն գտնելը չէ, այլ հիմնարար այնպիսի օղակներ, որոնց հետ հնարավոր է ավելի արդյունավետ ու ազդեցիկ ճանապարհներ գտնել։ Արձանագրում են ու նշում՝ հետազոտությունը կարևոր է։ Այս փուլում դեռ վաղ է խոսել գիտական արդյունքն առողջապահության ոլորտում ներդնելու մասին, բայց գիտնականները հասկանում են ու կարևորում վերջնարդյունքում իրենց առաջարկների կիրառական նշանակությունը։