Ժաննա Անդրեասյանը հետևել է գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան: Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են թանգարանի տարածք, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում: Գորգարվեստի թանգարանի ստեղծման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: … Read more

SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Երևանում և Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում և Գյումրիում հունիսի 22-28-ն անցկացվում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում ներկա է եղել փառատոնի շրջանակում անցկացված պրեմիերաների. Սանկտ Պետերբուրգի «Կաննոն դանս» ժամանակակից թատրոնը ներկայացրել է «Ֆրեյա. Սիրո պարադիգմը» (Լիլիթ Հակոբյան, Գերմանիա) և «Թիթեռ» … Read more

«ArtԱրվեստ» մշակութային կրթության ծրագրում ընդգրկված է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի 150 դպրոց

Մեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության կողմից։ Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված ծրագրում ընդգրկված են Երևանի և մարզերի ավելի քան 150 դպրոց, 900-ից ավելի մանկավարժներ և ավելի քան 2600 աշակերտներ։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում … Read more

ՀՀ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթներով։ ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բաժնի պետ Նաիրա Կիլիչյանը ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առանձնահատուկ կարևորում է պետություն–քաղաքացիական հասարակություն համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ և … Read more

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 25-29-ը կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը: ԿԳՄՍ նախարարության որդեգրած մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շրջանակում փառատոնը, բացի Երևանից, անցկացվում է նաև մարզերում: Այն արդեն իսկ անցկացվել է Տավուշի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, իսկ այս տարի այն տեղի կունենա նաև Գյումրիում: Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի … Read more

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ։ Նախարարին ուղեկցել է բուհի ռեկտոր Վարդան Ազատյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Կառավարության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համագործակցությամբ մեկնարկել է Դիլիջանի մասնաճյուղի վերափոխման գործընթացը՝ այն ձևավորելով արհեստների, նյութերի և լանդշաֆտի ուսումնասիրության, ինչպես նաև ստեղծագործական պրակտիկայի … Read more

Դանիել Դանիելյանն ընդունել է Բելգիայի Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրենին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Բելգիայի Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը և ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ և կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը: Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի ղեկավարը Հայաստանում է գտնվում՝ մշակութային կապերն ընդլայնելու և համագործակցությունն … Read more

Ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային-երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» երիտասարդական մշակութային ծրագիրը՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Ծրագրի նպատակն է նպաստել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը՝ ժամանակակից երաժշտական գործիքավորման միջոցով նոր շունչ հաղորդելով վիճակի … Read more

«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնն անցկացվում է 14 անվանակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 9-30-ը Վաղարշապատում անցկացվում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի հիմնադիրներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 160-ից ավելի երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 1500 աշակերտներ։ Այս տարի փառատոնին մասնակցում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի … Read more

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Երևանում մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը՝ նվիրված կայունությանը, նորարարությանը, մշակույթին, գրականությանը, անվտանգությանը, հավասարությանը և համայնքային ներգրավվածությանը։ Փառատոնը կանցկացվի հունիսի 12֊13-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Անգլիական այգում։ Միջոցառումների մուտքն ազատ է։ Կներկայացվի բազմազան ծրագիր՝ ներառելով պանելային քննարկումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, գրական միջոցառումներ, աշխատարաններ և այլն: Փառատոնի շրջանակում Սունդուկյան թատրոնի «Black Box» … Read more