Արթիկում իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից. պատգամավոր

20 Փետրվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին շաբաթներին բազմաթիվ արթիկցիներ դիմել են ինձ՝ բարձրաձայնելով թափառող շների խնդիրը։ Խոսքը պարզապես անհարմարության մասին չէ․ խոսքը մարդկանց անվտանգության, երեխաների ազատ տեղաշարժի և համայնքային կյանքի նորմալ կազմակերպման մասին է։ Արթիկում իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից։ Բնակիչները ահազանգում են՝ դպրոց գնացող երեխաները, տարեցները, առավոտյան … Read more

150 դրամով չի կարելի գնահատել գյուղացու աշխատանքը․ Մհեր Մելքոնյան

16 Փետրվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է․ «Այսօր Շիրակի մարզում կաթը գյուղացիներից մթերվում է 150-160 դրամով՝ մեկ լիտրի դիմաց։ Միևնույն ժամանակ, նույն այդ կաթը խանութներում վաճառվում է մինչև 900 դրամով։ Այս թվերը պարզապես շուկայական տատանումներ չեն։ Սա կառուցվածքային անհավասարակշռություն է, որը խաթարում է գյուղատնտեսական ամբողջ շղթան և հարվածում է ինչպես արտադրողին, … Read more

Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր

15 Փետրվարի, 2026 ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շիրակի մարզում երիտասարդների զբաղվածության խնդիրը հասել է այն սահմանագծին, երբ այլևս հնարավոր չէ սահմանափակվել ընդհանուր բնույթի հայտարարություններով։ Մենք գործ ունենք համակարգային ճգնաժամի հետ, որը վտանգում է մարզի ժողովրդագրական, տնտեսական և ազգային անվտանգային կայունությունը։ Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է ոչ թե … Read more

Դեղորայքի գնաճը մնում է չկառավարվող. ծանր հարվածի տակ է սոցիալապես խոցելի խավը. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում դեղորայքի բարձր գները վաղուց այլևս մասնավոր շուկայի խնդիր չեն։ Դրանք ուղղակիորեն արտացոլում են պետական քաղաքականության բացերը և առողջապահական կառավարման համակարգային թերությունները։ Այս իրավիճակում առավել ծանր հարվածի տակ են հայտնվում սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչները, որոնց համար դեղորայքը ոչ թե հավելյալ ծախս է, այլ կենսական անհրաժեշտություն։ Պետությունը պարտավոր … Read more

Մեր երկրում քննադատությունը որակվում է «սադրանք», անհամաձայնությունը՝ «պետականության դեմ վտանգ». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը շարունակաբար հանդես է գալիս ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններով՝ փորձելով թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում ձևավորել «ժողովրդավարական Հայաստանի» պատրանքը։ Սակայն իրականությունը, որի հետ ամեն օր առնչվում է քաղաքացին, բացահայտում է միանգամայն այլ պատկեր․ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է ընտրովի, պայմանական և իշխանության շահերին ենթարկված … Read more

Շատ մարզային ծննդատներ և բժշկական կենտրոններ զուրկ են ժամանակակից սարքավորումներից. սա այն ոլորտն է, որտեղ անգործությունը չի ներվում. Մհեր Մելքոնյան

29 Հունվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայրության ու մանկության պաշտպանությունը ցանկացած երկրի զարգացման մակարդակը չափող ամենազգայուն ցուցիչներից է։ Այն պետությունը, որը չի կարող ապահովել անվտանգ հղիություն, արժանապատիվ ծննդաբերություն և առողջ մանկություն, փաստացի վտանգի տակ է դնում իր վաղվա օրը։ Հետևաբար՝ մայրության և մանկության պաշտպանությունը չի կարող լինել երկրորդական կամ ձևական … Read more

Պատիվ և շնորհակալություն՝ հայ զինվորին ու սպային, ովքեր այսօր պաշտպանում են մեր պետության սահմանները․ Մհեր Մելքոնյան

28 Հունվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Բանակի օրվա առթիվ․ «Շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։ Հայոց բանակի կազմավորումը եղել է պատմական անհրաժեշտություն և պետական մտածողության արդյունք։ Այն ձևավորվել է հայ ժողովրդի հավաքական կամքով՝ պաշտպանելու իր անկախությունը, պետական սահմանները և ազգային գոյությունը։ Հայկական բանակը եղել և մնում է Հայաստանի … Read more

Հունվարի 26-ը մեր պատմության մեջ ամրագրվեց որպես Քարին տակի հերոսամարտի օր. Մհեր Մելքոնյան

26 Հունվարի, 2026 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.  «1992թ. հունվարի 26-ը մեր պատմության մեջ ամրագրվեց որպես Քարին տակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը` խայտառակ և նվաստացուցիչ պարտությունից հետո Քարին տակն անվանեց «արյունոտ ձոր»: Ցավոք սրտի, այժմ գյուղը ժամանակավորապես օկուպացված է թշնամու և դավաճանների կողմից….»: 1992թ․ հունվարի 26-ի վաղ առավոտյան թշնամին երեք ուղղություններով հարձակման անցնելով` … Read more

Պարոնայք իբր բարենորոգիչնե՛ր, նախ կարողացեք վերադարձնել գեթ մեկ եկեղեցի Ադրբեջանի օկուպացիայից․ Մհեր Մելքոնյան

10 Հունվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա Ամարասի վանքն է, որը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ: Ամարասը հայկական պետականության, ազգային ինքնության և Արցախում մեր պատմական ներկայության անքակտելի մասն է։ Վանական համալիրն այժմ ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այս ողբերգական իրողության ամենամեծ «ներդրումն» ունեցել են հենց նրանք, … Read more

Եկեղեցու դեմ ցանկացած քաղաքական ներխուժում պետք է դիտարկել որպես ազգային անվտանգության սպառնալիք․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործող հակազգային իշխանության ղեկավարի կողմից շարունակվում են համակարգված և նպատակային քայլերը՝ ուղղված Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնուրույնության սահմանափակմանը և փաստացի զավթմանը։ Այդ գործընթացին ներգրավված են նաև մի քանի անձինք, որոնք, մոռանալով և դավաճանելով իրենց ուխտը և պատասխանատվությունը, դարձել են իշխանության քաղաքական օրակարգի գործիք։ Սա այլևս առանձին միջադեպերի … Read more