Հունվարի 26-ը մեր պատմության մեջ ամրագրվեց որպես Քարին տակի հերոսամարտի օր. Մհեր Մելքոնյան

26 Հունվարի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.  «1992թ. հունվարի 26-ը մեր պատմության մեջ ամրագրվեց որպես Քարին տակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը` խայտառակ և նվաստացուցիչ պարտությունից հետո Քարին տակն անվանեց «արյունոտ ձոր»:

Ցավոք սրտի, այժմ գյուղը ժամանակավորապես օկուպացված է թշնամու և դավաճանների կողմից….»:

1992թ․ հունվարի 26-ի վաղ առավոտյան թշնամին երեք ուղղություններով հարձակման անցնելով` նպատակ ուներ գրավել Քարին տակ գյուղը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ուներ: Անհավասար մարտում քարինտակցին դիմադրեց, իսկ թշնամին 12 ժամ տևած մարտերից հետո նահանջեց՝ Քարին տակն անվանելով «արյունոտ ձոր»։

Քարին տակի պաշտպանության ժամանակ հայկական կողմը տվեց 22 զոհ, որից 3-ը՝ կին և 17 վիրավոր, իսկ թշնամու կորուստները 90-ից ավելի էին:

Leave a Comment