Իրանական միջուկային օբյեկտներում իրավիճակը վերահսկողության տակ է

Իրանական միջուկային օբյեկտներում, որոնք վերջերս տեղի ունեցած հակամարտության ընթացքում ենթարկվել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակմանը, իրավիճակը վերահսկողության տակ է։ Այս մասին «ТАСС»-ի հետ զրույցում հայտնել է Եգիպտոսում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը: «12-օրյա պատերազմի և վերջին մարտական գործողությունների ընթացքում Ֆորդոյի, Նաթանզի և Սպահան նահանգի միջուկային օբյեկտները ենթարկվել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակմանը: Այս պահին դրանցում … Read more

Իրանը դիտարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը

Համապատասխան պետական մարմինները, ներառյալ խորհրդարանը, ներկայումս «շտապ կարգով» քննարկում են պայմանագրից դուրս գալու հարցը, հաղորդում է կիսապաշտոնական «Թասնիմ» գործակալությունը։ Ամերիկյան X սոցիալական ցանցում Թեհրանից պատգամավոր Մալեք Շարիաթին նշել է, որ Իրանի «միջուկային իրավունքների պաշտպանության արտակարգ ծրագիրը» ներառում է երեք հիմնական ուղղություն։ Դրանք են՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու մասին հայտարարություն, 2014 թվականի իրանական միջուկային … Read more

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք փոխանցել Կիևին. ՌԴ ԱՀԾ

24 Փետրվարի, 2026 «Լոնդոնն ու Փարիզը պատրաստվում են զինել Կիևին ատոմային ռումբով… Բրիտանական և ֆրանսիական էլիտաները չեն պատրաստվում հաշտվել պարտության հետ։ Եթե Կիևն ունենա ատոմային կամ թեկուզ այսպես կոչված «կեղտոտ» ռումբ, նա կկարողանա հավակնել մարտական գործողությունների ավարտի ավելի շահավետ պայմանների»,- ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն հաղորդագրության մեջ։

Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է. Շամխանի

11 Փետրվարի, 2026 Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է և բանակցությունների առարկա չէ,հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։ Նախագահ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Թեհրանը տեղի չի տա «միջուկային ծրագրի վերաբերյալ անընդունելի պահանջներին», միաժամանակ պնդել, թե Իրանը պատրաստ է համաձայնել միջուկային ծրագրի «ցանկացած ստուգման»։