«Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ կալանավորներին»․ ԵԽԽՎ բանաձև

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսօր ընդունվեց «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևը։ Փաստաթղթում Հայաստանի՝ որպես ամբողջական մոնիտորինգի տակ գտնվող երկրի վերաբերյալ ամրագրված է․ «Վեհաժողովը ցավում է Հայաստանում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման և խարանման համար՝ բոլոր կողմերից։ Այն խորապես մտահոգված է ՀՀ վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև … Read more

Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի հետ երկխոսության հարթակը կգլխավորի Թեոդորոս Ռուսոպուլոսը․ «Մենք ձայն տվեցինք աքսորված ռուս և բելառուս դեմոկրատներին մեր Վեհաժողովում»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ մինչ ձմեռային նստաշրջանի մեկնարկը ԵԽԽՎ Բյուրոն հաստատել է Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի հետ երկխոսության հարթակի կազմը։ Հարթակը կարծիքների փոխանակման հնարավորություն կընձեռի ՌԴ-ից աքսորված Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի և Վեհաժողովի անդամների միջև՝ ընդհանուր մտահոգության հարցերի շուրջ։ Հարթակը կգլխավորի Թեոդորոս Ռուսոպուլոսը։ Հարթակի կազմում են Free Russia Foundation-ի հիմնադիր Նատալյա Առնոն, … Read more

«Բավական է»․ Վենեսուելայի ժամանակավոր նախագահը՝ Վաշինգտոնին. Լուսանկար ·

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկրի քաղաքական ուժերը պետք է դադարեն ապավինել արտաքին ազդեցություններին և անցնեն ներքին երկխոսության՝ ճգնաժամը լուծելու համար: Տեղական լրատվամիջոցները գրել են, Ռոդրիգեսը ելույթ է ունեցել Պուերտո Լա Կրուսի նավթավերամշակման գործարանի նավթագործների առջև: Ռոդրիգեսն ընդգծել է, որ Վենեսուելայի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն երկրի ներսում, այլ ոչ թե … Read more

ԱՄՆ-ում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

ԱՄՆ-ում շարունակվող ձյան առատ տեղումները և կայուն ցածր ջերմաստիճանը հանգեցրել են առնվազն 14 մարդու մահվան՝ հաղորդել է ABC-ն։ Նյու Յորքի Կենտրոնական այգում տեղացել է մոտ 28 սմ ձյուն, ինչը ամենաշատն է 2022 թվականից ի վեր։ Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա) տեղացել է մոտ մոտ 23 սմ ձյուն, իսկ Բոսթոնում (Մասաչուսեթս)՝ մոտ 40 սմ։ ԱՄՆ-ում մոտ 800000 բնակիչ մնացել է … Read more

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի` Պետրա Բայրը. Լուսանկար ·

Ավստրիացի Պետրա Բայրը ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։ Բայրը կփոխարինի Հունաստանի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին, որի երկամյա ժամկետն ավարտվել է։ Related Post navigation

Հունգարիան ԵՄ-ի դեմ դատական հայց կներկայացնի՝ ՌԴ-ից ԵՄ գազի ներկրման արգելքի համար. Սիյարտո

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ իր երկիրը կդիմի ԵՄ դատարան RePowerEU ծրագիրը չեղարկելու համար, որը ենթադրում է ՌԴ-ից ԵՄ գազի ներկրման արգելք: Երկուշաբթի ԵՄ Խորհուրդը համաձայնեցրել է Եվրամիության երկրներ ռուսական գազի ներկրումն արգելող կանոնները։ «Այսօր ԵՄ անդամ 27 պետությունները պաշտոնապես հավանություն են տվել ԵՄ ինչպես … Read more

Ուկրաինային ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները պատրաստ են. Զելենսկի

Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ իր երկրի համար ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները լիովին համաձայնեցված են։ «Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է, և մենք սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն դրա ստորագրման ամսաթիվն ու վայրը»,- ասել է նա հունվարի 25-ին՝ Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթն այնուհետև կուղարկվի ԱՄՆ … Read more

Իրանը կոշտ հայտարարություն է արել ԱՄՆ-ի հարձակման վերաբերյալ

Ամերիկացի զինվորները պետք է հրաժեշտ տան իրենց ընտանիքներին, եթե Իրանը հարձակման ենթարկվի, սոցիալական ցանցերում հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։«Հուսով եմ, որ եթե Ամերիկան ​​սխալ թույլ տա՝ հիմնվելով սխալ ուղղորդված նախագահի սխալ հաշվարկների վրա, տարածաշրջանում գտնվող նրա զինվորները հրաժեշտ կտան իրենց ընտանիքներին», – գրել է նա։ … Read more

Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները հանդիպել են Բաքվում

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարները: Ջեյհուն Բայրամովը և Գիդեոն Սաարը մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության ընդլայնման շուրջ, այդ թվում՝ քաղաքական, էներգետիկայի, առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի, պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտներում։ Ըստ ադրբեջանական կողմի՝ անդրադարձ է եղել Հարավային Կովկասին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, մասնավորապես՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած պատմական հանդիպմանը։ Գիդեոն Սաարը … Read more

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կուբանի նավթավերամշակման գործարանի վրա

Ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկ քաղաքին, հայտնել է տարածաշրջանի օպերատիվ խումբը: Անօդաչու սարքերի բեկորներն ընկել են երկու ձեռնարկության տարածքում, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել: Կրասնոդարի երկրամասի իշխանությունները չեն նշել, թե որ ձեռնարկություններն են թիրախավորվել: Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը հայտնել է, որ հարված է հասցվել Սլավյանսկի նավթավերամշակման գործարանին: Սլավյանսկի նավթավերամշակման … Read more