Իրանը հատել է կարմիր գծերը․ Իսրայել Կաց


Իրանը հատել է կարմիր գծերը, երբ հանդգնել է հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։


«Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և կապահովենք, որ այաթոլլաների ռեժիմը թանկ գին վճարի իր հանցավոր գործողությունների համար»,- նշել է նախարարը։


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայում խորհրդակցություններ է անցկացնում ուժային գերատեսչությունների հետ։

Leave a Comment