112 հեռախոսահամարին զանգահարելով՝ քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա բոլոր ծառայությունների հետ։ Սա թույլ կտա արտակարգ դեպքերում ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, արագ կողմնորոշվել իրավիճակում և օպերատիվ օգնություն ցուցաբերել։