Թուրքիան միջնորդում է ԱՄՆ-Իրան բանակցություններ կազմակերպելու հարցում – Live News

Մերձավոր Արևելքում զարգացումների վերաբերյալ լրահոս ապահովող «AL-Monitor» լրատվական գործակալության հետ զրույցում թուրքական անանուն աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների հարցը քննարկվում է միջնորդավորված կերպով, որում ներգրավված է նաև Թուրքիան: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Ընդգծվում է, որ ավելի վաղ տարածվել էին Թուրքիայի արտգործնախարար Հաքանի Ֆիդանի դիվանագիտական շփումների մասին լուրեր, որոնց համաձայն՝ մարտի 23-ին եգիպտոսցի և … Read more

ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել – Live News

Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Սիոնիստական ​​ռեժիմի մանկասպան բանակը՝ օգտագործելով տարածաշրջանում պատերազմական մթնոլորտը և լրատվամիջոցների ուշադրությունը ԱՄՆ-ի և ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պարտադրված հակամարտության վրա, կատարել է լայնածավալ պատերազմական հանցագործություններ Լիբանանի և Պաղեստինի քաղաքացիական բնակչության դեմ: Այս ցեղասպանության ընթացքում այն ​​անցել է բոլոր կարմիր գծերը, և այս … Read more

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայել է F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա – Live News

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իսրայելի Օվդա ավիաբազայում տեղակայել են 12 F-16 կործանիչներից բաղկացած լրացուցիչ էսկադրիլիա, հաղորդում է Military Air Tracking Alliance–ը (MATA)։ Իսրայելի Օվդա ավիաբազայում արդեն իսկ կա 12 ամերիկյան հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչներից բաղկացած էսկադրիլիա։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ մարտավարական օդուժը ներկայումս ունի մոտ 250 ինքնաթիռ։ Դրանց ամենամեծ կենտրոնացումը Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայում է, որտեղ … Read more

Ամերիկյան զինվորականների մի մասը հիասթափված է Իրանի դեմ գործողությունից. Huffpost

Իրանի դեմ գործողությանը մասնակցող որոշ ամերիկացի զինվորականներ ասում են, որ չեն ցանկանում մեռնել Իսրայելի համար։ Այս մասին գրում է «Huffpost» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի հոդվածում առկա են զրույցներ զինծառայողների, պահեստազորայինների և նրանց շահերը ներկայացնող իրավապաշտպանների հետ։ Զինվորականները դժգոհում են ուժեղ սթրեսից և նույնիսկ դիտարկում են ծառայությունից հեռանալու տարբերակը՝ «հիասթափության և պատրանքների կործանման» պատճառով։ «Մենք … Read more

Բահրեյնի մայրաքաղաքում մի քանի պայթյուններ են որոտացել

21 Մարտ, 2026 19:45 Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մի քանի պայթյուններ են լսվել, քանի որ Իրանը շարունակում է պատասխան օդային արշավը Պարսից ծոցի երկրների դեմ, հաղորդել է AFP-ն։ Երկնքում նկատվել է երկու հրթիռ, մի քանի պայթյուններ որոտացել են քաղաքում նախազգուշացնող շչակերից հետո, գրել է գործակալությունը։ Թեհրանը պատասխան հարվածներ է … Read more

Իսրայելը հարվածներ է հասցնում իրանական կառավարական օբյեկտներին – Live News

Իսրայելը հայտարարել է իրանական թիրախների ուղղությամբ հարվածների նոր ալիք սկսելու մասին. հարվածները հասցվում են կառավարական օբյեկտներին: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ «Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է հարվածներ հասցնել իրանական վարչակարգի օբյեկտներին՝ Թեհրանից արևելյան շրջանում»,- ասված է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ը բողոք է հայտնել Իսրայելի դեսպանին – Live News

Մոսկվան բողոք է հայտնել Ռուսաստանում Իսրայելի դեսպան Օդեդ Յոսեֆին՝ Լիբանանում RT հեռուստաընկերության անձնակազմի վրա հարձակման կապակցությամբ: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական տելեգրամյան ալիքում։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Բորիսենկոն մարտի 20-ին հանդիպել է Յոսեֆի հետ: «Ռուսական կողմը բողոք է ներկայացրել Լիբանանի հարավում Իսրայելի հրթիռակոծության հետևանքով RT հեռուստաընկերության անձնակազմի վիրավորում … Read more

Եվրոպան բաց կլինի ոչ բոլոր միգրանտների առաջ. Լեհաստանի վարչապետ – Live News

ԵՄ-ը պատրաստվում է Մերձավոր Արևելքից անօրինական միգրանտների մեծ հոսքի, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից հետո։ «Մենք քննարկում անցկացրինք մի խումբ երկրների հետ, որտեղ Իտալիայի և Դանիայի վարչապետների հետ միասին համոզեցինք մեր գործընկերներին հստակ հայտարարել, որ Եվրամիությունը, պատերազմի և աշխարհաքաղաքական ճգնաժամի պատճառով, բաց չի լինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միգրացիա անել։ … Read more

Սպանվել է ԻՀՊԿ խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին – Live News

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ «ամերիկաիսրայելական» հարձակումների հետևանքով սպանվել է ԻՀՊԿ խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին: Հայտնում է «Իրանն այսօիր» տելեգրամ-ալիքը։

Թրամփը սպառնացել է օդ հանել Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրը – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Իրանի «Հարավային Փարս» գազի խոշոր հանքավայրին, բայց եթե Իրանը կրկին գրոհի Կատարի վրա, ապա ԱՄՆ-ը կարձագանքի և հարքավայրն ամբողջությամբ կպայթեցնի։ Այս մասին Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում։  Նրա խոսքով՝ Իսրայելը հարվածել էր «Հարավային Փարս»-ին «զայրույթից դրդված», և ԱՄՆ-ն այդ հարվածի … Read more