Կալիֆոռնիայի նահանգապետը քաղաքացիական իրավունքների բողոք է ներկայացրել դոկտոր Օզի դեմ՝ հայ համայնքի հասցեին արված հայտարարությունների համար

«Լոս Անջելես Թայմս». Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հինգշաբթի քաղաքացիական իրավունքների վերաբերյալ բողոք է ներկայացրել ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) ղեկավար դոկտոր Մեհմեթ Օզի դեմ՝ վերջինիս կողմից հրապարակված տեսանյութից հետո, որտեղ Օզը Լոս Անջելեսում առողջապահական խոշոր խարդախությունները կապում է հայերին վերագրած հանցավոր խմբերի հետ։ Տեսանյութում, որը երեքշաբթի հրապարակվել է CMS-ի պաշտոնական սոցիալական հարթակներում, Օզը … Read more

Հայ փաստաբանների ասոցիացիան Մեհմեթ Օզին պահանջում է ներողություն խնդրել և պարզաբանումներ տալ

ԱՄՆ դաշնային պաշտոնյա Մեհմեթ Օզը, չարաշահելով իր հանրային դիրքը, անհիմն և անպատասխանատու հարձակումներ է սկսել ամբողջ մի համայնքի դեմ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայ փաստաբանների ասոցիացիան (Armenian Bar Association)։ Հայտարարության մեջ նշվում է, որ Օզը անբարեխիղճ կերպով փորձել է ամբողջ մի հարգված էթնիկ համայնք ներկայացնել բացասական լույսի ներքո՝ անհիմն, անձնական բնույթի մեղադրանքներով կապելով Լոս … Read more

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը արձագանքել է Մեհմեթ Օզի ռասիստական հարձակմանը

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը կոշտ արձագանք է տվել սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութին, որի հեղինակն է Մեհմեթ Օզը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող, Թրամփի վարչակազմում աշխատող պաշտոնյան։ Նազարյանը Instagram-ում հրապարակված իր գրառմամբ դատապարտել է Օզի հարձակումը հայ համայնքի նկատմամբ՝ այն որակելով բացահայտ ռասիզմ։ «Թույլ մի տվեք, որ նա ձեզ մոլորեցնի։ Սա խարդախության վերաբերյալ անկեղծ մտահոգություն … Read more

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը դատապարտում է հայ ինքնությունը հանցավորության հետ կապող վտանգավոր հռետորաբանությունը

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը խստորեն դատապարտում է «Medicare» և «Medicaid» Services կենտրոնների (CMS) ադմինիստրատոր Մեհմեթ Օզի կողմից վերջերս հնչեցված հայտարարություններն ու հրապարակված տեսանյութը, որոնցում Լոս Անջելես շրջանի ենթադրյալ առողջապահական խարդախությունները կապվում են «օտար ազդեցությունների» հետ, այդ թվում՝ «ռուսահայկական խմբավորումների», ինչպես նաև հայ ինքնության, լեզվի և համայնքային ներկայության ներկայացումը որպես հանցավորության ցուցիչ։ Հայ դատի … Read more