Պասքեթպոլ. Տղոց Ազգային Խումբը Կը Մեկնի Սերպիա

Լիբանանի տղոց պասքեթպոլի ազգային խումբը պիտի մեկնի Սերպիա` մարզական հաւաք ունենալու համար եւ պատրաստուելու համար ՖԻՊԱ-ի կազմակերպած Մոնտիալի զտումի երկրորդ հանգրուանի զոյգ մրցումներուն Սէուտական Արաբիոյ (27 փետրուար) եւ Հնդկաստանի (2 մարտ) դէմ: Ազգային խումբը պիտի առաջնորդէ Մարուն Ժըպրայէլ, պատուիրակութեան մաս կը կազմեն նաեւ ազգային խումբի տնօրէն Ուալիտ Եամմութ, մարզիչ Ահմետ Ֆարրան, օգնական մարզիչներ Եովան Կորեչ … Read more

Ձմեռնային Ողիմպիական Խաղեր. Ատելիա Պետրոսեան Հասաւ Աւարտական

Ձմեռնային ողիմպիական 25-րդ խաղերը շարունակուեցան երէկ Իտալիոյ մէջ, եւ ռուսահայ մարզիկ Ատելիա Պետրոսեան (18 տարեկան) սառոյցի վրայ պարի անհատական մրցումներուն 72,89 կէտ հաւաքելով գրաւեց 54-րդ դիրքը` կարճ ծրագիրին, եւ հասաւ աւարտական հանգրուան, ուր այսօր պիտի մասնակցի ազատ ծրագիրին: Կարճ ծրագիրի ամէնէն փայլուն անակնկալ արդիւնքը արձանագրեց 17 տարեկան ճափոնցի Ամի Նաքայ, որ 78,71 կէտերով խլեց առաջին … Read more

«Եու. Է. Էֆ. Ա.» Հայաստան 14 Միլիոն Եւրոյէն Աւելի Ստացաւ

«Եու. Է. Էֆ. Ա.»-ի 2024-2025 տարեշրջանի նիւթական ծրագիրները փակելէ ետք, Հայաստան ստացաւ 12,077 միլիոն եւրօ համերաշխութեան վճարումներու ծրագիրի գծով, ինչպէս նաեւ 2,25 միլիոն եւրօ` Ազգերու լիկայի մրցաշարքին մասնակցելու համար: «Եու. Է. Էֆ. Ա.»-ի հաշուետուութիւն ներկայացուած է ազգային ֆետերասիոններու եւ ակումբներու միջեւ բաշխման միջոցներու մանրամասն կառուցուածքը: Ստորեւ` մանրամասնութիւնը: 1,3 միլիոն եւրօ` ներդրումներ հեթ-թրիք ծրագիրով, 2,93 միլիոն` … Read more

«Չեմփիընզ Լիկ». «Տաք» Մրցումէն Ետք Ռէալ Մատրիտ Յաղթեց Լիզպոնի Մէջ

Վերջին ճակատումին 4-2 արդիւնքով պարտուելէ ետք Պենֆիքայէն (28 յունուարին), Ռէալ Մատրիտ 20 օր ետք կրցաւ 1-0 արդիւնքով յաղթել նոյն դաշտին` «Էսթատիօ Տալուս»-ի վրայ, Լիզպոնի մէջ: 66 հազարէ աւելի տաք համակիրներ ներկայ եղան այս ճակատումին, որուն առաջին կիսախաղը քիչ մը աւելի հանդարտ էր: Էմպափէ քանի մը առիթ ունէր, բայց Պենֆիքա լաւ պաշտպանեց եւ 2 առիթներ ալ … Read more

«Ֆորմիւլա 1». Վերշթափըն Կը Կարծէ, Թէ «Ռետ Պուլ» Դանդաղ Է

Նետերլանտցի «Ֆորմիւլա 1»-ի վարորդ Մաքս Վերշթափըն 2026-ի առաջին պաշտօնական փորձերէն ետք (անցեալ շաբաթ) յայտարարեց, թէ Ռետ Պուլ բաւարար արագ չէ, եւ այժմ «Մերսետես»-ի, «Մաքլարեն»-ի եւ «Ֆեռարի»-ի ետին կը գտնուի: Վերշթափըն Պահրէյնի (Սախիր) մէջ տեղի ունեցած փորձերու պահուն «այլեւս հաճելի չէ» կոչած էր «Ֆորմիւլա 1»-ը, որ արմատական փոփոխութիւններով տեղի պիտի ունենայ: Ինքնաշարժներուն ուժը 50 տոկոսով բաժնուած … Read more

«Նոա»-«ԱԶ Ալկմար» ֆուտբոլային հանդիպմամբ պայմանավորված՝ փետրվարի 19-ին «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը – Tsayg

«Նոա»-«ԱԶ Ալկմար» ֆուտբոլային հանդիպմամբ պայմանավորված՝ փետրվարի 19-ին «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը – Tsayg

110 մարզիկ, ավելի քան 700 հանդիսատես․ կայացավ ՀՀ ծանրամարտի առաջնությունը եզակի ձևաչափով

700-ից ավելի հանդիսատես, 110 ծանրորդ ու լարված մրցակցություն, սա նաև քննություն է դեպի Եվրոպայի առաջնություն։ Անցկացման ձևաչափով ու մասշտաբներով եզակի էր 2026 թվականի ծանրամարտի ներքին առաջնությունը։ Ծանրամարտի Հայաստանի առաջնության բացմանը ներկա էին ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայկական ծանրամարտի բազմաթիվ  ներկայացուցիչներ միջազգային մրցավարներ։ Հարությունյանի խոսքով , ծանրամարտը Հայաստանում ստացված մարզաձևերից մեկն է, … Read more

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկների անունները

18 Փետրվարի, 2026 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի հանրապետության առաջնության լավագույն մարզիկների անունները։ Ըստ մամուլի ծառայության՝ տղամարդկանց պայքարում լավագույն ծանրորդ է ճանաչվել Գոռ Սահակյանը (71 կգ)։ Նա չեմպիոնի կոչումը նվաճել է բացարձակ առավելությամբ՝ երկամարտի արդյունքով 40 կգ-ով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած Նարեկ Գրիգորյանին։ Կանանց մրցաշարում լավագույնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Ալեքսանդրա … Read more

Նշմար. Լաւ Ըլլալը Երբեմն Բաւարար Չ՛ըլլար

ԿԱՐՕ Կ. Անցեալ շաբաթավերջը այդքան ալ լաւ չէր ՀՄԸՄ-ի ընտանիքին համար: Պասքեթպոլի աղջկանց ախոյեանութեան մասնակցող ՀՄԸՄ Անթիլիաս 3 կէտերու տարբերութեամբ պարտութիւն մը կրած էր Ռիատիէն, օր մը ետք տղոց ֆութպոլի խումբը` ՀՄԸՄ Պուրճ Համուտ 3-0 արդիւնքով պարտութիւն կրած էր Թրիփոլիի մէջ, իսկ երկուշաբթի օր տղոց պասքեթպոլի խումբը տարեշրջանի իր 9-րդ պարտութիւնը կրած էր Սանթրալէն: Անթիլիասի … Read more

Ազգերու Լիկա. Հայաստան Պիտի Մրցի Մոնթենեկրոյի, Կիպրոսի Եւ Լաթվիոյ Դէմ

Վերջերս Պրիւքսելի (Պելճիքա) մէջ տեղի ունեցաւ Ազգերու լիկայի Եւրոպայի գօտիի վիճակաձգութիւնը, ուր Գ. կարգին մաս կազմող Հայաստանի ազգային խումբը իր դէմ պիտի ունենայ Մոնթենեկրոն, Կիպրոսը եւ շատ հաւանաբար Լաթվիան: Լաթվիա պիտի մրցի Ճիպրալթարի դէմ, եւ յաղթականը պիտի ըլլայ Հայաստանի խմբակի 4-րդ խումբը: Ա. կարգի առաջին խմբակին մաս պիտի կազմեն Ֆրանսա, Իտալիա, Պելճիքա եւ Թուրքիա: Բ. … Read more