Փաշինյանը տեռոր է սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ինչպես տեղեկացրել էինք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել արցախցիների շրջանում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ արցախցի նախկին զինվորական Վլադիկ Խաչատրյանին ծանուցել են, որ ազատի մոտ 20 տարվա ծառայության համար տրամադրված ծառայողական բնակարանը։ Նա 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն ունի, իսկ բնակարանն էլ իր եւ ընտանիքի միակ կեցավայրն է։ Մեզ ասացին, որ Վլադիկ Խաչատրյանը … Read more

Նախկին հրամանատարն ասել է` գյուլլելու է հայրենիքի թշնամիներին, նրան կալանավորել են. «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է․  Մի քանի օր է՝ տնային կալանքի մեջ է Կիրանց գյուղից սերված, ազատամարտի ակտիվ մասնակից Արայիկ Ղազարյանը։ Մայիսի 11-ին «Հայաստան» դաշինքի ղեկավարների, Ռոբերտ Քոչարյանի Դիլիջան քարոզչական այցի ժամանակ Արայիկ Ղազարյանը հայտարարել է, որ ինքը Կիրանցի պատի տակ գյուլլելու է Հայաստանի թշնամիներին, հայրենիքի դավաճաններին։ Ասել է նաև, որ ինքը եկել է Մոսկվայից, ՀՅԴ … Read more

Պաշտպանության նախարար, թե կուսակցական գործիչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է․ ՀՀ ԶՈՒ-ում եւս ծառայողներին ցուցակագրում են, որ իմանան, թե ՔՊ-ն ինչքան ընտրող ունի: ԱԱԾ-ի, ռազմական ոստիկանության միջոցով փորձում են հայտնաբերել ընդդիմադիրների նկատմամբ չնչին համակրանք ունեցող զինվորականներին եւ տեղեկացնել, որ այլեւս նպատակահարմար չեն գտնում, որ նրանք շարունակեն ծառայությունը: Սուրեն Պապիկյանն ապաքաղաքական այս կառույցն ամբողջովին քաղաքականացրել է, ինչպես կուսակցականացրել է ԵՊՀ-ն, որի հոգաբարձուների խորհրդի … Read more

ՔՊ-ն մարտական պատրաստվածության է բերվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ուժի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 5-ին։ Ինչպես տեղեկացրել էինք՝ ՔՊ-ն արդեն քանի օր է՝ մարտական պատրաստվածության է բերվել։ Հրահանգվել է բոլոր մարզպետներին, որ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերին մեկ մարդու պես լցնեն ավտոբուսներն ու բերեն Երեւան, որ պետք է հակադրվողներին սպառնալ աշխատանքի կորստով, նույնն էլ կարվի մայրաքաղաքում, ինչպես նաեւ՝ … Read more

Ընտրություններին ընդառաջ ամենամեծ ֆինանսական շարժը արձանագրվել է ՔՊ-ի մոտ. «Ժողովուրդ»

Հրապարակված տվյալների համաձայն՝ ամենախոշոր ֆինանսական շարժը արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ։ Կուսակցությունը ստացել է 85,476,600 դրամ նվիրատվություն՝ 191 անձից, ինչպես նաև 144,300 դրամ անդամավճար և 18,977,600 դրամ պետական ֆինանսավորում։ Ելքերը կազմել են 120,337,160 դրամ, որի հիմնական մասը՝ 120 մլն դրամ, փոխանցվել է նախընտրական հիմնադրամ (70 մլն՝ 2026 թվականի մայիսի 21-ին և 50 մլն՝ մայիսի … Read more

Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով. «Հրապարակ»

Մայիսի 25-ին Գյումրիում ՝ Շիրակի մարզում քարոզարշավից հետո հանրահավաքի համար ՔՊ-ն տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի չկրկնվի նախորդ անհաջող փորձը։ Մեզ պատմեցին, որ վարչական տեռորի են ենթարկվել համայնքային նշանակության բոլոր կառույցների աշխատակիցները, որոնց պարտադրել են մեկ մարդու պես ներկա գտնվել Վարդանանց հրապարակում: Մեծ թվով մարդիկ բերվել են Երեւանից, որոնց մեկ-երկու ժամ առաջ ազատել են աշխատանքից, … Read more

Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. «Ժողովուրդ»

Սահակյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի գործը վերաքննիչ ատյանում չի քննվելու, քանի որ նա դեռ սկզբնական փուլում հրաժարվել էր բողոքարկումից՝ այն համարելով անարդյունավետ։ Նա նշել է, որ գործով ձևավորվել է նոր դատական կազմ, իսկ կողմերը սահմանափակվել են ինքնությունների ճշտմամբ։ Ըստ Սահակյանի՝ դատարանը որոշել է շարունակել քննությունը՝ առանց լրացուցիչ ապացույցների ուսումնասիրման, ինչի արդյունքում վերաքննիչ գործընթացը ծավալային առումով գրեթե … Read more

Ո՞վ է Արցախի ներկայացուցչության շենքը «խլելու» որոշում կայացրած դատավորը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի նախագահի՝ Կարեն Զարիկյանի հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում անվավեր է ճանաչվել Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճռի արդյունքում, ըստ ներկայացված իրավական գնահատականների, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքը դուրս է եկել Արցախի տնօրինման շրջանակից։ Դատավարական գործընթացի ընթացքում, … Read more

Հնդիկները նորոգում են նոր գնված հնդկական զինտեխնիկան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սևան քաղաքի անգարներում աշխատող հնդիկ մասնագետներից տեղեկացանք, որ իրենք վերանորոգում են Հայաստան ներկրված զինտեխնիկան, որպեսզի դրանք ուղարկվեն պաշտպանության նախարարության զորամասեր։ Նոր գնված զինտեխնիկայի նորոգելու պատճառը ո՞րն է, հետաքրքրվեցինք մենք։ Մեզ մանրամասներ չասացին, բայց բացատրեցին, որ դրանք Սևանի անգարներում ձևափոխում են, հարմարեցնում են Հայաստանի պայմաններին։ Զինտեխնիկայի մի մասն էլ նորոգման կարիք ունի, … Read more

Արտաքին հովանավորներն օգնության են հասնում ՔՊ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ կարճատեւ այցով Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս չեկավ, հենց տեղում կեսժամանոց հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ` նախագահական սրահում, չհանդիպեց Փաշինյանի հետ։ Հայտարարվեց փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին։ Ըստ մեր աղբյուրների՝ հուշագիրը որեւէ կարեւորություն չունեցող փաստաթուղթ է, իսկ Ռուբիոյի այցը կազմակերպվել է ընդամենը հօգուտ … Read more