ՊՆ վարչական համալիրում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր

   Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին:   Հանդիպմանը ներկա էին նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում … Read more

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

  2025 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի 16/18 հողամաս հասցեում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:    Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի վերոնշյալ … Read more

Պետությանը վերադարձված՝ 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոցներ

  Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը:    Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական … Read more

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովի բացմանը

Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ,   Քաղաքացիական հասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ,   Ինձ համար մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ այս հարթակում:   Երկու տարի առաջ այս նույն հարթակում ելույթիս ժամանակ Հարավային Կովկասը տարածաշրջան էր, որը բնութագրվում էր անորոշությամբ և անվտանգության բացակայությամբ։ Մենք խոսում էինք խաղաղության մասին կարծես հեռավոր նպատակի … Read more

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ը կնվազի 2-5 աստիճանով

  Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:   Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:   Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ը կնվազի 2-5 աստիճանով:   Երևանում՝ … Read more

FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Վիեննա

  FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2026թ. ապրիլի 3-ից մեկնարկելու է Երևան – Վիեննա – Երևան երթուղով չվերթերը:   Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:   Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների … Read more

«Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք․ կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը

   ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ՆԱՐԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Արցախի 23/14)։   Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է չափագիտական նորմերի խախտում՝ թերլիցքավորում, որի արդյունքում կապարակնքվել է վառելիքաբաշխիչ աշտարակի հեղուկացված ածխաջրածնային գազի 1 խողովակը։   Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող … Read more

Վանաձորի «Հորովել» անսամբլը ներկայացրեց «Տիրուհիները» ներկայացման առաջնախաղը

 Նոյեմբերի 28-ին և 29-ին Շ․Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը։ Այն անդրադառնում է հայոց պատմության էջերում նշանակալի դերակատարում ունեցած 5 թագուհիներին՝  Զարուհուն, Սաթենիկին, Փառանձեմին, Խոսրովանույշին և Կեռանին, որոնք խորհրդանշում են հայ կնոջ հավաքական վեհ և անկոտրում կամքը, գեղեցկությունն ու ստեղծարար ոգին։   Դահլիճում ներկա … Read more

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.   «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։   Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բարձրացնել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես … Read more

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ. ՀՀ ՊՆ

   ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ:    Հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: … Read more