«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Միացյալ Թագավորություն

  «Wizz Air» ավիաընկերությունը 2026թ. հունիսի 12-ից գործարկելու է Երևան- Լոնդոն-Երևան երթուղով չվերթերը:   Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:   Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր:   Ավիատոմսերի առկայության, … Read more

Վարչապետը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:   Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIPP նախագծին և այլ թեմաների:   … Read more

Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ

   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախ տեղի է ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստը:   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է.   «Եվրասիական տնտեսական … Read more

Դավաճան եպիսկոպոսներին. դուք կրում եք անձնական և պատմական պատասխանատվություն հավատավոր ժողովրդին իրար հակադրելու և Մայր Աթոռի հեղինակությունը վաճառքի հանելու համար

  Այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ոչ թե «եկեղեցական մտահոգություն» էր, այլ կանոնական հեղաշրջման ձախողված փորձ և բացահայտ հարձակում հայոց պետականության հոգևոր հիմքերի վրա։ Տիրադավ և ուխտադրուժ եպիսկոպոսների խումբը, վերածվելով քաղաքական գործիքի, փորձեց փողոցային տրամաբանությունը ներարկել դարավոր Սուրբ Աթոռ, իսկ նամակ հանձնելուց հետո «առաքելությունն ավարտված» համարելը զավեշտալի է … Read more

Կոչ զգաստության եվ աղոթքի. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։   Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա … Read more

Հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների. ՀՀ ՆԳՆ

  ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով քաղաքացիների անվտանգությունը   Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։   Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես … Read more

Երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. ՀՀ ԱԳՆ

   Դեկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու անդամներ:   Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս համատեքստում անդրադարձ է … Read more

ԱՄՆ գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան. Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

   ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։    Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն … Read more

Ալեն Սիմոնյանի ելույթը «Էթիկական չափորոշիչներն իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովում

   ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով:   Նախ շնորհավորում եմ մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը բոլորիս հիշեցնում է այն … Read more

Պռոշյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ. ՆԳՆ ՓԾ

  Դեկտեմբերի 5-ին, ժամը 23։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ բախվել են «Hyundai», «Tesla», … Read more