Մասկատ-Երևան թռիչքով վերադարձել է ևս 32 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրացիներ

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի:   «Նշենք, որ բացի ՀՀ քաղաքացիներից՝ դեպի Երևան չվերթի հնարավորությունից օգտվում են նաև այլ երկրների քաղաքացիներ՝ բնակության երկիր վերադառնալու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:    ՀՀ ԱԳՆ        

Աշխատաժողով՝ ընտրական պատրաստվածության և վարչական ռեսուրսի բացառման թեմայով

  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը IFES Armenia-ի հետ համագործակցությամբ,  իրականացրել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների համար աշխատաժողով՝ ընտրական պատրաստվածության և վարչական ռեսուրսի բացառման թեմայով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է ներկաներին, կարևորել համագործակցային աշխատանքը և ուշադրություն հրավիրել գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ամենաշատ հանդիպող խնդիրներին։   ԿԸՀ նախագահը հորդորել է նախընտրական … Read more

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ

   Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։   Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։   Կողմերը մտքեր են … Read more

ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանող․ ԱԳՆ

Մարտի 10-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում:   Այսօր ևս ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:   … Read more

Վարչապետ Փաշինյանը ՎԶԵԲ նախագահի հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։   Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։   Կարևորվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում ակտիվ փոխգործակցության շարունակականությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը միտված … Read more

Յուրաքանչյուր անձին՝ 10 հզր դրամ․ ի պաշտպանություն Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար գումար են տվել

 ՀՀ քննչական կոմիտեն  ավելի վաղ հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը:   «Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են ձեռք … Read more

Թռիչքների չեղարկման հետևանքով Վիետնամում մնացած՝ Հանոյում ՀՀ դեսպանության հետ կապ հաստատած քաղաքացիները վերադարձել են Հայաստան

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ թռիչքների չեղարկման հետևանքով Վիետնամում մնացած՝ Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիներն այս պահի դրությամբ վերադարձել են ՀՀ:    ՀՀ ԱԳՆ    

«Անվտանգային ոլորտի բարեփոխումները Հայաստանում և փորձագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներգրավումը»

2026 թվականի մարտի 10-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Անվտանգային ոլորտի բարեփոխումները Հայաստանում և փորձագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներգրավումը» խորագրով։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի բացման խոսքից հետո ելույթներով հանդես եկան ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը, «Ալիք մեդիա» հիմնադիր Արսեն Խառատյանն ու լրագրող-հաղորդավար Արշալույս Մղդեսյանը։ … Read more

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթեր․ ՆԳ նախարարն ընդունել է IN Groupe & Corporación América կոնսորցիումի պատվիրակությանը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է «ՀայՓասի» տնօրենների խորհրդի նախագահ, IN Groupe-ի գործադիր կոմիտեի անդամ Դունիա Էլ Հասնաուի գլխավորած պատվիրակությանը՝ վերահաստատելու համատեղ հանձնառությունը կենսաչափական փաստաթղթերի արտադրության և տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ընդհանուր փորձառության ոլորտում նոր բարձր չափանիշներ սահմանելու հարցում։   Ներկայացվել է կենսաչափական համակարգի ներդրման համալիր ճանապարհային քարտեզ, ինչը ենթադրում է … Read more