Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք

Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության:   Հարցաքննության են հրավիրվել Գևորգ Դանիելյանը, Շահեն Կարամանուկյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը և Միքայել Մալխասյանը:

Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

  Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տարանցիկ թռիչքների չեղարկման պայմաններում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել զբոսաշրջային նպատակով Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ` նրանց ցուցաբերելով աջակցության վիզաների երկարացման և դեպի Հայաստան վերադարձին առնչվող հարցերում։    Չվերթների չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության և Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ … Read more

ՀՀ նախագահը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։   Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրության, երկրում կատարվող բարեփոխումների և զարգացումների վերաբերյալ։   Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաների հարցերին անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին, անդրադարձել … Read more

ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Երևանի պետական համալսարան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին այցելել է Երևանի պետական համալսարան։   ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական դիվանագիտության և օրենսդիր մարմնի աշխատանքների մասին պատմող կարճ խոսքով, որից հետո պատասխանել է ուսանողներին հետաքրքրող տարբեր հարցերի: Դրանք վերաբերել են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ժողովրդավարությանն առնչվող տարբեր հարցերի, ինչպես նաև երիտասարդներին հետաքրքրող … Read more

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով

Ռոբերտա Մեցոլա – Բարև ձեզ բոլորիդ, բարի առավոտ։ Ջերմորեն ողջունում եմ հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ պարոն Փաշինյան:   Շատ հաճելի է ձեզ կրկին ողջունել մեր ժողովրդավարության տանը։ Շնորհակալ ենք, որ այսօր միացել եք մեզ և անհամբեր սպասում եմ լիագումար նիստում Ձեր ելույթին, որը մի քանի րոպեից կլինի։   Նախ և առաջ … Read more

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը:   Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 510 հարց՝ ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի … Read more

Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով երեխային նստեցրել է ավտոմեքենան, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է, քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։   «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:   Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը տարբեր պատրվակներով … Read more

Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտա Մեցոլան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

     Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։   Հանդիպումից առաջ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի «Ոսկե գրքում»։   Ռոբերտա Մեցոլան ողջունել է ՀՀ վարչապետի այցը … Read more

ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են Հայաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները

  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության մարդու իրավունքների հարցերով խորհրդական Օլենա Շևչուկին։    Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների շրջանում առավել … Read more

ՇՎՏՄ-ն արձանագրել է բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպքեր

  ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Էդո Սարուխ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։ Ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել են բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպքեր։   Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է … Read more