Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Հայկ Կոնջորյան
«Քիչ առաջ հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում, ի թիվս այլ արձանագրումների, նշվում է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բազմազան էին և լավ կազմակերպված: Ընտրողներին տրված էր իրական ընտրություն քաղաքական այլընտրանքների միջև: Դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրության օրվա ընթացքը գնահատվել է չափազանց դրական։ … Read more