Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև շփումները նոր լիցք են ստացել․ վարչապետը ուղերձներ է հղել

Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև շփումները նոր լիցք են ստացել․ վարչապետը ուղերձներ է հղել


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր, զույգ սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ-ազիզ Ալ Սաուդին և գահաժառանգ ու վարչապետ Մուհամմադ Բին Սալման Ալ Սաուդին Ազգային տոնի առիթով:


 


Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավորին ուղղված ուղերձում ասվում է.


 


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդին Ազգային տոնի առիթով։


 


Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև շփումները նոր լիցք են ստացել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ հիմնված բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել երկկողմ փոխգործակցության դինամիկ զարգացումն ու հետագա խորացումը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։


 


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն թագավորության բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


 


Սաուդյան Արաբիայի Թագավորության գահաժառանգ և վարչապետին ուղղված ուղերձում ասվում է.


 


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով։


 


Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ձևավորվել են փոխշահավետ համագործակցության ամուր հիմքեր, որոնք լայն հնարավորություններ են ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ առկա ներուժը կարող ենք վերածել գործնական արդյունքների՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։


 


Բարձր եմ գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը և լիահույս եմ, որ տարածաշրջանը կթևակոխի կայունության երկարատև փուլ։


 


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


 


 




Կարդացել են
23 անգամ

Leave a Comment