Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին

  Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին:   Արայիկ Հարությունյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, մանրամասներ ներկայացրել Վարչապետի աշխատակազմի գործառույթների ու Կառավարության գործունեության վերաբերյալ, ընդգծել, որ աշխատակազմը կապող օղակ է պետական գերատեսչությունների միջև և ապահովում է պետական կառույցների միջև արդյունավետ ու անխափան աշխատանքը: … Read more

Փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։   Ըստ այդմ՝ առաջարկվում է հնարավորություն տալ 01.05.2025 թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած … Read more

Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ուղղությամբ. Ռուբեն Սիմոնյան

  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 18-ին տեղի է ունեցել «Համագործակցություն՝ հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» (Partnership for Strengthening Cybersecurity) ծրագրի շրջանակում ձևավորված Կառավարման հանձնաժողովի 2-րդ նիստը։   ԲՏԱՆ-ից հայտնում են, որ նիստին մասնակցել են նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան … Read more

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս։ Սիրում ենք բոլորիդ»:    

2018-2025 թթ. ՀՀ և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի գույք և դրամական միջոց

    Գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Նորք Մարաշ, Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հողամասն արդեն ՀՀ սեփականությունն … Read more

Վերջին տարիներին Երևանում հիմնանորոգվել և վերակառուցվել է 45 մանկապարտեզ

Հիմնանորոգումից հետո Երևանում վերաբացվել են միանգամից երկու՝ համար 138 և 74 մանկապարտեզները։  Արդիականացվել են մանկապարտեզների շենքերը` դրանցում անցկացվել են էներգաարդյունավետության միջոցառումներ. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես, տեղադրվել են արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, կաթսաներ, ինչպես նաև էներգախնայող լուսատուներ։   Նախագիծն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և … Read more

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասում

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն «Էյեմ ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան):    Մասնավորապես՝ արտադրական շինության որոշ հատվածներում պատերի մակերեսները պատված չեն եղել … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լաոսի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Սիֆանդոն Օյբուաբուդդին:   Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման։   Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Լաոսի միջև համագործակցությունը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով փոխադարձ … Read more

Բջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերը

  Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են՝ Բջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերը:   Թեև աշխատանքները չեն ավարտվել, որոշ գործեր կապալառուն դեռևս ունի անելու, այնուհանդերձ, տեղի բնակիչները նշում են, որ զբոսաշրջիկների աճ նկատում են։   Մանրամասները՝ տեսանյութում:  

Ֆինանսների նախարարը և GIZ ներկայացուցիչները քննարկել են նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները

  ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախանշվող նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել մասնակցային բյուջետավորման, թափանցիկության և հանրային մասնակցության խթանման, հարկաբյուջետային ապակենտրոնացման, հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հետագա համագործակցության մեխանիզմների վերաբերյալ:   … Read more